Latest 10 episodes

Դելոն` իր և Լիլուի համագործակցության մասին

Ինչպես արդեն հայտնի է` երգչուհի Լիլուն վերջերս մեկնել է ԱՄՆ, որտեղ մայրիկի հետ սպասված հանդիպումից ու հանգստից զատ այս պահին զբաղված է նաեւ աշխատանքներով:
 
Լիլուն նոր աշխատանքի համար համագործակցում է ամերիկաբնակ դերասան, հումորիստ Վահագն Ստեփանյանի` Դելոյի հետ:
 
Life.panorama.am-ը կապ է հաստատել Դելոյի հետ` ճշտելու, թե ինչ համագործակություն է սպասվում.
 
«Մենք աշխատում ենք այս պահին Լիլուի նոր երգի վրա, որը նրա առաջին գործը կլինի Լոս Անջելեսում: Երգի թողարկումից հետո բոլոր փակագծերը կբացենք, տարբեր անակնկալներ է սպասվում, որոնց մասին չեմ խոսքի, քանի որ անակնկալների մասին պատմելուց հետո դրանք դադարում են անկնկալ լինել»- ժպիտով նշեց Վահագն Ստեփանյանն ու պատմեց, որ առաջիկայում բացի այս համագործակցությունը այլ ծրագրերով էլ է զբաղված.
 
«Այս պահին աշխատում եմ նոր նախագծի վրա: Արդեն երկար ժամանակ է, ինչ այդ նախագծով եմ զբաղված, բայց կրկին չեմ մանրամասնի, միայն նշեմ, որ այստեղ եւս Լիլուն իր անմիջական մասնակցությունը կունենա»,- նկատեց նա:
Today's most read news !
  • Ունեցա այն, ինչի մասին երազում էի. Լուսին Վարդանյան
  • Դերասան Ալեքսանդր Բաբասյանը հերթական անգամ քննադատությունների թիրախում է հայտնվել
  • Ես ուրախ եմ, որ չկա թուլություն ուժեղ սեռի հանդեպ. Գևորգ Գրիգորյան
  • Սիրուշոյի նոր լուսանկարները
  • 1991թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Էջմիածնում անփորձ վարձու մարդասպանը չի կարողացել սպանել զոհին, իրերի բերմամբ ինքնասպան է եղել
  • Երկրպագուներն ամբողջ աշխարհից շնորհավորել են Մխիթարյանին
  • Լեոնիդ Ագուտինը և «Էսպերանտո» խումբը հանդես կգան Երևանում
  • Կրասնոդարում վթարի է ենթարկվել Երևան-Սանկտ Պետերբուրգ միկրոավտոբուսը. հայտնի են տուժածների անունները
Comments

Name: