Latest 10 episodes

Մենք միասին ենք հաղթում, իսկ եթե պարտվում ենք, ուրեմն պարտությունն էլ միասին ենք ընդունում. Քրիստինե Պեպելյան

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը երկրպագուների համար նորություն ունի. այս շրջանում երգչուհին աշխատում է երկու երգերի եւ տեսահոլովակի վրա, որոնց մասին պատմել էLife.panorama.am-ին:

«Այս պահին աշխատում եմ շատ գեղեցիկ ու մեղեդային երգի վրա, որը կոչվում է «Կամաց-կամաց»: Իրականում այս երգի հետ կապված շատ բան ասել չեմ կարող, քանի որ դեռեւս աշխատանքային պրոեցեսում ենք, միայն կարող եմ նշել, որ երգի հեղինակներն են երաժիշտ Գուրո Գասպարյանը, իսկ խոսքերը գրել է Նարեկ Ստամբուլցյանը: Միշտ համարել եմ, որ երգիչը միջնորդ է հեղինակի եւ  հանդիսատեսին միջեւ, այս պարագայում եւս բացառություն չէ, փորձել եմ այս շատ զգացմունքային երգի հույզերը, որն ունեցել է հեղինակը, իմ կերպով արտահայտեմ. հուսամ` հանդիսատեսին տեղ կհասնի: Դեռեւս կդժվարանամ ասել` արդյոք երգը տեսահոլովակ կունենա, թե ոչ, քանի որ իմ պարագայում մինչեւ երգը ավարտուն չլինի եւ ձայնագրման ստուդիայից դուրս չգա, տեսահոլովակ նկարահանելու որոշում չեմ կայացնում»,- պատմեց եգչուհին ու նշեց, որ մինչ այս երգին կյանք տալը զբաղված է եղել տեսահոլովակով, որի մի մասն արդեն նկարահանված է.

«Այս շրջանում զբաղված եմ մեկ այլ երգով եւս, որի տեսահոլովակի մի հատված արդեն իսկ նկարահանված է: Երգը կոչվում է «Հավատա»` կրկին մեղեդային, հանգիստ ու հուզական երգ է, որը եւս հուսամ կդիպչի մարդկանց սրտերին: Երգի ե՛ւ երաժշտության, ե՛ւ խոսքերի հեղինակը Ժակլին Թադեւոսյանն է` հրաշալի երիտասարդ հեղինակ է: Այս երգի երաժշտական ձեւավորմամբ զբաղվել է «Duetro» ստուդիայից Էդգար Ալեքսանյանը: Դե իսկ տեսահոլովակի ռեժիսորն է Մոսկվայում բնակվող ռեժիսոր Զառա Նազարյանը: Տեսահոլովակի մի մասն արդեն նկարահանվել է հենց Մոսկվայում, իսկ մոտ ապագայում այստեղ կնկարահանենք իմ տեսարանները: Դեռեւս տեսահոլովակի թողարկման համար ժամկետներ կխուսափեմ նշել, բայց խոստանում եմ` շատ չի ուշանա»:

«Ամեն անգամ մի նոր երգ երգելիս առաջին հերթին մտածում եմ, որ այն հասնի հանդիսատեսին, որ մարդիկ իրենց տեսնեն այդ երգերի մեջ ու իրենցը դարձնեն: Երաժշտությունը ոչ լեզու ունի, ոչ սահմաններ, երաժշտությունը միայն էմոցիա ունի` գլխավորը սրտին հասնելն է, պետք է լսելուց զատ տեսնել երգը»,- նշեց Քրիստինե Պեպելյանն ու ընդգծեց.

«Ես ուզում եմ շնորհակալությունս հայտնել այն ամբողջ թիմին, որոնց հետ աշխատում եմ, իսկ ես իսկապես պրոֆեսիոնալ մարդկանց հետ եմ աշխատում: Իմ բոլոր երգերի վրա համատեղ ենք աշխատում, միայնակ ոչինչ չէի կարողանա անել: Ընդամենը երեք րոպեանոց երգը մի մեծ թիմային աշխատանքի արդյունք է, կարծում եմ մեր հաղթանակներն ու նաեւ պարտությունները մեր բոլորինն է, մենք միասին ենք հաղթում, իսկ եթե պարտվում ենք, ուրեմն պարտությունն էլ միասին ենք ընդունում: Ես մեծ հույս ունեմ, որ առաջիկա երգերս հաղթանակներ կունենան»:

Today's most read news !
  • Էմմա Մանուկյան.«Փորձում եմ մեղքերս քավել»
  • «Աղջի՛, էլի գնում ես …-իդ մո՞տ». Միայնակ մայրը 5 տարվա սիրեկանի ժլատությանը չի դիմացել և սուտ մատնություն է կատարել
  • Հայկական ողբերգության թույլ մխիթարություն
  • Մովսես Երեմյան.«Միմյանց կորցնելու վախ կա միշտ»
  • Աշխարհի համերը՝ Նազենի Հովհաննիսյանի նոր հաղորդաշարում
  • Վլադիմիր Գասպարյանն ի՞նչ է զգուշացնում Հովիկ Աբրահամյանին
  • Մարտի 1-ի բացահայտման մասին հայտարարելը հասարակությանը հաճոյանալու քարոզչություն է. իրավապաշտպան
  • Որքան է Արևմուտքից Թուրքիայի կախվածության ծավալը. Odatv.com, Թուրքիա
Comments