Latest 10 episodes

Քիմն ո՞վ է․ Փարիզի ոստիկանապետը չի ճանաչել Քիմ Քարդաշյանին

Ոստիկանապետը, ով հետաքննում է ամերիկյան ռեալիթի աստղ Քիմ Քարդաշյանի մոտ 11մլն դոլարի կողոպուտի գործը, իմացել է Քարդաշյանի մասին միայն այն ժամանակ, երբ կողոպուտից հետո փնտրել է նրա անունն ինտերնետում։

Փարիզի ոստիկանապետ Քրիստիան Սենթը հեռախոսազանգ է ստացել գիշերը ժամը 3-ին՝ Քիմի շքեղ հյուրանոցում տեղի ունեցած հարձակումից հետո։

Սենթը Vanity Fair-ին ասել է, որ ոստիկանության ծառայողն իրեն զանգահարել ու ասել է, որ քաղաքում կողոպտել են Քիմ Քարդաշյան անունով կնոջ։

«Ես երկրորդ անգամ հարցրեցի, «ո՞վ է տուժողը»»,-ասել է Սենթը։ Պարզվում է զանգահարած ոստիկանը ևս չի ճանաչել Քիմ Քարդաշյանին։

Ոստիկանապետը զանգից հետո է միայն ինտերնետում փնտրել Քիմի անունն ու արագ հասկացել, թե ով է Քիմը։

«Այժմ ես արդեն գրեթե ամեն ինչ գիտեմ նրա մասին։ Տուժող Քիմ Քարդաշյանը նման չէ ոչ մեկին։ Նա շատ լայքեր ունի ֆեյսբուքում։ Մշտապես տեղեկություններ է հաղորդում սոցիալական ցանցերում, թե որտեղ է նա գտնվում»,-ասել է ոստիկանապետը ու վստահություն հայտնել, որ գտնելու է գողերին։

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանին կողոպտել էին Փարիզի նորաձության շաբաթվա ընթացքում ու տարել նրա զարդերը, որոնց ընդհանուր գումարը կազմում է  մոտ 11մլն դոլար։

Today's most read news !
  • Հայկական ողբերգության թույլ մխիթարություն
  • «Աղջի՛, էլի գնում ես …-իդ մո՞տ». Միայնակ մայրը 5 տարվա սիրեկանի ժլատությանը չի դիմացել և սուտ մատնություն է կատարել
  • Վլադիմիր Գասպարյանն ի՞նչ է զգուշացնում Հովիկ Աբրահամյանին
  • Ռուսաստանը, Իրանը և Պարսից ծոցի երկրները. Sabr, Քուվեյթ
  • Որքան է Արևմուտքից Թուրքիայի կախվածության ծավալը. Odatv.com, Թուրքիա
  • Մարտի 1-ի բացահայտման մասին հայտարարելը հասարակությանը հաճոյանալու քարոզչություն է. իրավապաշտպան
  • Էմմա Մանուկյան.«Փորձում եմ մեղքերս քավել»
  • Մովսես Երեմյան.«Միմյանց կորցնելու վախ կա միշտ»
Comments