Latest 10 episodes

Նոր մանրամասներ են հայտնվել Փարիզում Քիմ Քարդաշյանին թալանելուց

Spletnik.ru-ի փոխանցմամբ՝ նոր մանրամասներ են հայտնվել Քիմ Քարդաշյանին Փարիզում կողոպտելուց։

Հյուրանոցի դռնապան Աբդուռահմանը, որին այդ գիշեր հանցագործները սպառնացել են ատրճանակով, պատմել է, որ թալանչիները եկել էին ռեալիթի շոուի աստղի կանխիկ փողերի և ոչ թե թանկարժեք ոսկյա զարդերի հետևից։

Նա լրագրողներին պատմել է, որ Քանյե Ուեսթի կինը հյուրանոցային համարում ապրել է քրոջ՝ Քորթնիի ու նրա ընկերուհի ու ոճաբան Սիմոնա Հարուշի հետ, սակայն այդ օրը Քիմի հարևանները չեն գտնվել հյուրանոցում։

Թալանչիները Քարդաշյանի համարում հայտնվել են այն ժամանակ, երբ նա պատրաստվել է քնելու, և Քիմը կարծել է, թե նրանք ոստիկաններ են, քանի որ հանցագործները եղել են ոստիկանական համազգեստով, և միայն որոշ ժամանակ անց է հասկացել, թե ինչ է տեղի ունենում։

Հանցագործները պահանջել են գումար, բայց քանի որ նրանք խոսել են ֆրանսերեն, Քիմը որոշել է, որ նրանց պետք են բջջային հեռախոսներ։ Սակայն հանցագործներից մեկը կրկնել է, որ իրենց պետք է միայն փող։

Դռնապանի խոսքերով՝ Քիմը բղավել է ողջ ուժով։ Նա որոշել է, որ հարձակում գործածներին անհրաժեշտ է 4.5 միլիոն դոլարանոց իր մատանին, որը նրան նվիրել է Քանյե Ուեսթը և նրանց է տվել իր մատանին։

Երբ հանցագործները Քիմից վերստին պահանջել են կանխիկ գումար, դռնապանը միջամտել է՝ ասելով, որ Քիմի մոտ կանխիկ գումար քիչ կա։ Դա լսելուց հետո նրանք պահանջել են Քիմի թանկարժեք զարդերը, և Քիմը հնազանդորեն կատարել է պահանջը։

Today's most read news !
  • «Սպոն շատ ավելի տպավորիչ էր, ավելի մնայուն դարձավ». Դավիթ Թադևոսյան
  • Նաիրա Մովսիսյան.«Երկուսի դեպքում էլ մեծ պատասխանատվություն եմ զգում»
  • Արտակարգ դեպք Կապանի ԲԿ-ում. բժիշկը փորձել է բռնաբարել հիվանդ աղջկան
  • 61-ամյա Քրիս Ջենները պատրաստվում է ամուսնանալ 36-ամյա ընկերոջ հետ
  • Նա ժամանակին չթողեց ինձ սխալ քայլեր անել. Մարտա
  • Մխիթարյանի մանչեսթերյան կյանքի մասին
  • Ընկերական հավաքույթներ․ Քիմ Քարդաշյանն ու Նաոմի Քեմփբելը հանդիպել են Նյու Յորքում
  • Մանվել Գրիգորյանի ճակատագիրն անհայտ է. Սերժ Սարգսյանը նրա հետ կապված այլ պլաններ ունի
Comments

Name: