Գուցե իսկապես տղաս հայրիկի հետքերով գնա. Սոնա Շահգելդյան

Օրերս երգչուհի Սոնա Շահգելդյանի ընտանիքում իսկական տոն էր. նրա որդին` փոքրիկ Արթուրն, առաջին ատամիկներ է հանել, իսկ Սոնան հայկական ավանդույթներին համապատասխան` ատամհատիկ է կազմակերպել: Life.panorama.am-ի հետ զրույցում Սոնա Շահգելդյանը պատմեց, որ ատամհատիկը մեծ խնջույքի չեն վերածել, փոխարենը ընտանիքի անդամներով են նշել կարեւոր իրադարձությունը.

«Որդուս ատամհատիկն ընտանեկան միջավայրում ենք անցկացրել: Ամեն բան շատ գեղեցիկ էր, ի դեպ ասեմ, որ ինքս էի զբաղվել ձեւավորմամբ, ընտրել էի գեղեցիկ խորհրդանշական զարդեր ու տորթ, որոնք էլ ավելի տոնական շունչ էին հաղորդել մեր գեղեցիկ օրվան»,- պատմեց Սոնան ու հավելեց, որ ամեն ամիս որդու ծննդյան ամսաթվին իրենց տանը փոքրիկ տոն է կազմակերպում:

«Ձեւավորմամբ ես էի զբաղվել, բայց ատամհատիկները մայրս էր պատրաստել, նա նաեւ թղթերի վրա գրել էր մի շարք մասնագիտություններ ու դրանք տեղադրել կաթի շշերի մեջ, դե իսկ որդիս դրանցից միանգամից երկուսը ընտրեց` նկարիչ ու սպորտսմեն»,- նշեց երջանիկ մայրիկն ու հավելեց, որ ուրախ կլինի` հետագայում տղան ընտրի այդ մասնագիտություններից գոնե մեկը.

«Շատ ուրախ կլինեմ, որ տղաս տաղանդաշատ լինի, կարծում եմ, հենց այդպես էլ կլինի: Ամուսինս ժամանակին ֆուտբոլով է զբաղվել, հիմա սպորտից հեռու է, միայն մարզասրահ է հաճախում, բայց ով գիտե, գուցե իսկապես տղաս հայրիկի հետքերով գնա»,- նկատեց երգչուհին:

Սոնա Շահգելդյանի խոսքով` փոքրիկն արդեն բառեր է արտասանում.

«Տղաս արդեն իր շատ քնքուշ ձայնով մամա, պապա, տատա է արտասանում, նաեւ իր ցանկությունները պարզ հասկացնում է մեզ: Շատ խելացի բալիկ է, ժպտերես ու շատ հասկացող. Ճիշտ է, նա դեռ փոքրիկ է, բայց արդեն շատ բան է հասկանում»,- ավարտեց երգչուհին:

Today's most read news !
  • «Եվրատեսիլ»-ում Հայաստանի ներկայացուցիչը 2-րդ տեղում է լավագույն կին կատարողների մրցույթում
  • «Եղնիկների կածանը». ուշագրավ փաստեր Ապրիլյան պատերազմին առնչվող ֆիլմի նկարահանման հրապարակից
  • Ամենապրոֆեսիոնալ երգչին անգամ կարող են կոտրել բացասական մեկնաբանությունները. Ինգա Արշակյանը՝ «Եվրատեսիլ-2017»-ի երգի մասին
  • Միշտ չէ, որ առաջին փորձը իդեալական է լինում. «Armenian Europe Music Awards Paris 2017» մրցանակաբաշխության կազմակերպիչը` թերությունների մասին
  • Քիմ Քարդաշյանը ելույթ կունենա կանանց գագաթնաժողովում
  • Միլիարդակռիվ. Ի՞նչ դեր է ունենալու Մոսկվան այդ կռվում
  • Գնալը միշտ էլ կա. Արտյոմ Հակոբյանը՝ Հայաստանը չլքելու ու նոր ՝«3/Off» նախագիծի մասին
  • «Երբ կինն ամուսնու փոխարեն է պատասխանում…». ՀՀԿ-ի արձագանքը Սեյրան Օհանյանի տիկնոջ սպառնալիքին
Comments

Name: