Բացահայտումներ Սիրուշոյի կյանքի վերջին 2 տարվա մասին «Սիրուշոու»-ի ժամանակ

Երգչուհի Սիրուշոն այնքան քիչ է հարցազրույցներ տալիս, հյուրընկալվում հեռուստահաղորդումների, որ նրա կողմից ցանկացած նորություն իրադարձություն է դառնում երկրպագուների համար։

Այսօր երեկոյան՝ ժամը 22։20-ին, «Արմնյուզի» եթերում կլինի «Սիրուշոու» հաղորդումը։ Հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը BlogNews-ի հետ զրույցում ասաց, որ հաղորդման շրջանակներում մի շարք բացահայտումներ կլինեն Սիրուշոյի կյանքի և գործունեության վերջին 2 տարվա մասին։

«Սա Սիրուշոյի մասին վավերագրական ֆիլմ է, որտեղ մի շարք մանրամասներ, բացահայտումներ կան, որոնց մասին որևէ տեղ չի խոսվել։ Այն պատմում է նրա արած գործերի, ստեղծագործական ուղու, ամերիկյան մեգա շոուի մասին»,- ասաց Հրաչ Քեշիշյանը։

Նախորդ «Սիրուշոուն» բաղկացած էր մի քանի մասից և պատմում էր երգչուհու ոչ միայն գործունեության, այլև մարդ տեսակի, անձնական հարաբերությունների մասին, Սիրուշոյի մասին խոսում էին ոչ միայն գործընկերները, այլև ընկերներն ու հարազատները։ Քեշիշյանը հայտնեց, որ այս անգամ ֆիլմում խոսելու են միայն այն մարդիկ, ովքեր վերջին 2 տարում աշխատել են Սիրուշոյի հետ, այս էտապում եղել են թիմային աշխատանքի կարևոր մաս։ Ֆիլմը բաղկացած է 1 մասից։ Տևողությունը 1 ժամ 40 րոպե է։

«Շատ հետաքրքիր մտքեր և դատողություններ կան։ Արտիստը կարողանում է անկեղծանալ, ցույց տալ իր մտահոգությունները, ներկայացնել, թե ինչի համար է անում տվյալ գործը։ Բնաբանաբար, մանրամասներ կան նաև այս ընթացքում իր անձնական կյանքից»,- նշեց պրոդյուսերը։

Today's most read news !
  • Սերժ Սարգսյանը թիկունքից վտանգ է զգացել
  • Քոչարյան-Սարգսյան կոնսենսուսը ավարտվեց
  • Դժոխք էր՝ընկերուհիներ,առաջին ամուսնություն.Արման Նշանյանը՝ ամուսնալուծության և ներկայիս կնոջ մասին
  • Հիասթափություն, ափսոսանք, անիմաստ հիշողություն. Շուշաննա Թովմասյանը` չստացված հարաբերության մասին
  • Լայնամասշտաբ պատերազմ չի լինի, բայց պետք է աչքերն ու ականջները սրած պահենք. Կոմանդոս
  • Քաղաքական մեյմուններից մինչև ընտրական որսորդներ, ամենամեծ ստերից մինչև ամենակարող դրայվներ
  • Զ. Փոստանջյանը դուրս եկավ "Ժառանգություն" խմբակցությունից
  • Վերջին կոալիցիայի վերջը
Comments
Loading...