Latest 10 episodes

Անի Պետրոսյանը` «Change» սիթքոմում նկարահանվելու և ապագա ծրագրերի մասին

Դերասանուհի Անի Պետրոսյանը, ով վերջերս նկարահանվում էր «Խոպանի տեսություն» սիթքոմում, այսուհետ կներկայանա Հովհաննես Ազոյանի «Change» սիթքոմում: 
 
««Change» սիթքոմում մարմնավորում եմ թատրոնի պրիմա դերասանուհու կերպարի, ում անունը Սոնա է, սակայն բոլորն իրեն դիմում են Սոնետ անունով: Նշեմ, որ այստեղ բավականին լավ դերասանական կազմ է հավաքված, պրոֆեսիոնալ աշխատանք է կատարվում, այնպես որ, կարծում եմ, հետաքրքիր ու ճաշակով հումորային նախագիծ կլինի ու կսիրվի հեռուստադիտողի կողմից»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Անի Պետրոսյանը:
 
Հետաքրքվելով, թե մինչ այս նախագիծը դերասանուհին ի՞նչ զբաղվածություն ուներ, քանի որ «Խոպանի տեսություն» սիթքոմն արդեն մի քանի ամիս է, ինչ ավարտվել է, պատասխանեց.
 
«Այս ընթացքում վայելում էի ամառը` ինձ հանգստի էի մատնել: Պիտի ասեմ, որ այս ամառն ինձ համար իսկապես յուրօրինակ էր, քանի որ ընկերներիս հետ եմ անցկացրել, որոնց հետ բացի հիմնական հանգստից երբեմն-երբեմն առիթը բաց չէինք թողնում ու կարճ ժամանակով քաղաքից դուրս էինք գնում»:
 
Թեեւ, դերասանուհու խոսքով, վերջին ամիսներին մեծամասամբ հանգստացել է, սակայն հասցրել է նկարահանվել «Մեղրամիս» ֆիլմում.
 
«Օգոստոսին նկարահանվել եմ Արշալույս Հարությունյանի «Մեղրամիս» ֆիլմում: Այդ նախագծի համաձայն` ընդհանուր ֆիլմը բաղկացած է յոթ ֆիլմերից, որոնք նկարահանել են համապատասխանաբար յոթ ռեժիսորներ: Ֆիլմը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին, եւ շուտով կբարձրանա մեծ էկրաններ»,- պատմեց Անին:
 
Անդրադառնալով թատրոնի աշխատանքին` դերասանուհին նկատեց.
 
«Ինչպես գիտեք` Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն այս ընթացքում վերանորոգման մեջ էր, բայց շուտով  մեր թատրոնն իր դռները կբացի թատերասեր հասարակության առջեւ: Այնպես որ, շուտով կրկին ով ցանկանա ֆիլմներից ու հեռուստասերիալներից բացի ինձ տեսնել նաեւ բեմում, կարող է համենալ»:
Today's most read news !
  • «Սպոն շատ ավելի տպավորիչ էր, ավելի մնայուն դարձավ». Դավիթ Թադևոսյան
  • Արտակարգ դեպք Կապանի ԲԿ-ում. բժիշկը փորձել է բռնաբարել հիվանդ աղջկան
  • Նաիրա Մովսիսյան.«Երկուսի դեպքում էլ մեծ պատասխանատվություն եմ զգում»
  • 61-ամյա Քրիս Ջենները պատրաստվում է ամուսնանալ 36-ամյա ընկերոջ հետ
  • Սերժ Սարգսյանի անվստահությունը ՀՀԿ-ին
  • Նա ժամանակին չթողեց ինձ սխալ քայլեր անել. Մարտա
  • Մխիթարյանի մանչեսթերյան կյանքի մասին
  • Ընկերական հավաքույթներ․ Քիմ Քարդաշյանն ու Նաոմի Քեմփբելը հանդիպել են Նյու Յորքում
Comments

Name: