Մկոն շատ տաղանդավոր է, նրա տեսակը շատ եմ սիրում. Լուիզա Ներսիսյան


ATV հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ռեստարտ 2020» սիթքոմն արդեն կարճ ժամանակում մեծ դիտողականություն ու սեր է վայելում: Սիթքոմի դերասանական կազմը օր օրի ավելանում է, արդեն գործող չորս հերոսներին միացել է Նատալիի կերպարն, ում մարմնավորում է դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
 
Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմեց, որ առաջարկը ստանալիս սիրով է համաձայնել, սակայն մինչև նկարահանումները հանդիպումներ է ունեցել սցենարի հեղինակների հետ.
 
«Ինձ համար շատ կարևոր էր, որ իմ կերպարը սցենարիստները ստտեղծել են հենց հատուկ ինձ համար, այսինքն` ոչ թե ես եմ կերպարը մարսել, այլ ինձ ճանաչելով` կերպարը ստեղծվել է ինձ հարմարեցնելով: Այս մասով մինչ նկարահանումները սկսելը` հանդիպեցի սցենարի հեղինակներ Նարեկ Մարգարյանի և Սերգեյ Սարգսյանի հետ, որոնց հետ քննարկելով Նատալիի կերպարը` ունեցանք այն, ինչ ունենք»,- նշեց Լուիզա Ներսիսյանը:
 
Դերասանուհին նկատեց` դերասանական կազմի հետ արդեն ինտեգրվել է, նաև շեշտեց` մեծ հաճույք է Մկրտիչ Արզումանյանի հետ խաղալը.
 
«Մկոյի հետ դեռ տարիներ առաջ էի առիթ ունեցել աշխատելու` «No Comment» ներկայացման շրջանակում, իսկ նկարահանումների իմաստով սա առաջինն է: Ինձ համար շատ հաճելի է Մկոյի հետ աշխատելը, քանի որ նա շատ տաղանդավոր է, նրա տեսակը շատ եմ սիրում»,- նշեց նա:
 

 
Իր կերպարի մասին խոսելիս` Լուիզա Ներսիսյանը հավելեց. «Սիթքոմի բովանդակության հիմքում ընկած է աշխարհի վերջի գաղափարը, և հերոսներից յուրաքանչյուրը ողջ մնալու խնդիր ունի, հետևաբար նրանցից ամեն մեկը փորձում է ինքնահաստատվել և ունենալ իր որոշակի դիրքը հասարակության մեջ. այս դեպքում հասարակությունը հինգ հոգուց է բաղկացած: Նատալին կին է, ով երբեմն-երբեմն դիմում է իր երևակայությանը ու հորինում բաներ, որի ձեռքն ուղղակի կրակն է ընկնում. իհարկե, դա անում է, քանի որ մյուս հերոսների նման ուզում է ինքնահաստատվել»:
 
Մեր հարցին, թե հեռուստադիտողը ինչո՞ւ պետք է ընտրի հենց «Ռեստարտ 2020»-ը հայկական սիթքոմային բազմազանության մեջ, դերասանուհին պարզաբանեց.
 
««Ռեստարտ 2020»-ը մաքուր սիթքոմի կանոններով չի շարժվում ու երբեմն ավելի մոտ է կինոյին. Այ սա էլ կայանում է այս սիթքոմի առավելությունը: «Ռեստարտ 2020»-ը կարծես թե սիթքոմ ժանրի ու ֆիլմի ոսկե միջինն է, ի տարբերություն սիթքոմների` այստեղ սյուժետային գիծը չի խախտվում, պարզապես ընթացքում նոր իրադարձություններ են տեղի ունենում»:
 
Լուիզա Ներսիսյանի խոսքով` «Ռեստարտ 2020»-ը ավելի շատ մեծերի համար է, քանի որ մեծամասամբ կնոջ և տղամարդու փոխհարաբերություններ են ներկայացվում, բայց և շեշտեց, չկա ոչ մի տեսարան կամ խոսք, որը ցենզուրայից դուրս կլինի և կխանգարի դիտել նաև երեխաներին:
Today's most read news !
  • «Եվրատեսիլ»-ում Հայաստանի ներկայացուցիչը 2-րդ տեղում է լավագույն կին կատարողների մրցույթում
  • «Եղնիկների կածանը». ուշագրավ փաստեր Ապրիլյան պատերազմին առնչվող ֆիլմի նկարահանման հրապարակից
  • Ամենապրոֆեսիոնալ երգչին անգամ կարող են կոտրել բացասական մեկնաբանությունները. Ինգա Արշակյանը՝ «Եվրատեսիլ-2017»-ի երգի մասին
  • Միշտ չէ, որ առաջին փորձը իդեալական է լինում. «Armenian Europe Music Awards Paris 2017» մրցանակաբաշխության կազմակերպիչը` թերությունների մասին
  • Քիմ Քարդաշյանը ելույթ կունենա կանանց գագաթնաժողովում
  • Միլիարդակռիվ. Ի՞նչ դեր է ունենալու Մոսկվան այդ կռվում
  • Գնալը միշտ էլ կա. Արտյոմ Հակոբյանը՝ Հայաստանը չլքելու ու նոր ՝«3/Off» նախագիծի մասին
  • «Երբ կինն ամուսնու փոխարեն է պատասխանում…». ՀՀԿ-ի արձագանքը Սեյրան Օհանյանի տիկնոջ սպառնալիքին
Comments

Name: