Քենդել Ջեններն իր ծննդյան օրն այնքան է խմել, որ մոռացել է նվերը՝ Rolls Royce-ը

Քենդել Ջենները դարձավ 21 տարեկան  և սա այն տարիքն է, երբ օրինական է դառնում ալկոհոլի օգտագործումը։
 
Այսպես, երևի թե, Քենդել Ջենները, օգտվելով իր իրավունքից, այնքան է ալկոհոլ օգտագործել ծննդյան միջոցառմանը, որ մոռացել է ծննդյան նվերը՝ Rolls Royce-ը։
 
Այս մասին ասել է նրա քույրը՝ Քլոեն, Ջիմմի Քիմմելի շոուի ժամանակ։
 
«Մենք դուրս եկանք ու տեսանք մի տղա՝ Rolls Royce-ով, մտածեցինք՝ հիմա որն է նվերը՝ տղա՞ն, թե Rolls Royce-ը։ Այնուհետ տղան մոտեցավ, հանձնեց մեքենայի բանալիները։ Մենք չգիտենք, թե ով էր այդ տղան»,-ասել է Քլոեն։
 
Քլոեն ասել է, դա  նման էր կատակի, քանի որ ինքն իր 21-ամյակին նվեր է ստացել պայուսակ ու ընթրիք։ Հաջորդ առավոտյան, երբ Քլոեն դեռ չէր հավատում այդ նվերի գոյությանը, պարզվում է Քենդելն ընդհանրապես չի հիշել ստացած նվերի մասին։
 
««Օ, Աստված իմ, ես մոռացել էի մեքենայի մասին»։ Ահա, թե որքան էր խմել նա»,-ասել է Քլոեն։
 
 
 

 

Today's most read news !
  • «Հանրային լինել դեռ չի նշանակում հանդուրժել նման դրսևորում սեփական անձի նկատմամբ». Մերի Հակոբյան
  • Գուցե իմ ստացած դաստիարակությունն է պատճառը, որ հրաժարվում եմ բաց տեսարաններում նկարահանվել. Եվա Բաղդասարյան
  • Քիմ Քարդաշյանը կես միլիոն դոլար է ստանում Instagram-ում գովազդային մեկ հրապարակման համար
  • Առնվազն անբարոյականություն կլինի թերագնահատել ՀՀԿ-ի այս ցուցակը
  • Ուտել-խմելու պրոցեսը սիրում եմ, բայց այսօր ընկերական մթնոլորտում չեմ նշի ծննդյանս օրը. Մհեր Խաչատրյան
  • Հենրիխ Մխիթարյանը և Յուրա Մովսիսյանը միմյանց դեմ կխաղան
  • Կայացավ «Հաց բերողի» հոգեհանգստյան արարողությունը
  • Նա իր կյանքի արժեքը մեզ թողնելով՝ մեզ համար օրինակ դարձավ. Արսինե Խանջյանը՝ Հաց բերողի հոգեհանգստին
Comments

Name: