«Արմենիա պրեմիում» ալիքով այսօր կցուցադրվի «Հին արքաներ» հեռուստաֆիլմը

Այսօրվանից սկսած՝ Ucom-ի բաժանորդները կարող են դիտել երկար սպասված «Հին արքաներ» հեռուստաֆիլմը: Յուրքանչյուր շաբաթ և կիրակի երեկոյան՝ ժամը 21:00-ին, հնարավորություն կունենաք դիտելու որակյալ և հայկական հեռուստաշուկայում նախադեպը չունեցող հեռուստաֆիլմ, որտեղ իրենց մասնակցությունն ունեն տաղանդավոր և պրոֆեսիոնալ դերասաններ: 

BlogNews.am-ը մի քանի անգամ պատմել է նախագծի մասին: Պարզապես մինչև դիտումը ևս մեկ անգամ հիշեցնենք մի քանի կարևոր փաստ հեռուստաֆիլմի ստեղծման մասին.

1. «Հին արքաներ» պատմական ֆիլմը խաղարկային ակնարկ է նախաքրիստոնեական ժամանակաշրջանի Մեծ Հայքում ծավալվող դրամատիկ իրադարձությունների մասին։ Դեպքերը տեղի են ունենում մեր թվարկությունից առաջ, երբ պետք է գահ բարձրանար Տիգրան Մեծը։ Ֆիլմի կիզակետում արքունական դավադրություններն են:

2. «Հին արքաներ» հեռուստաֆիլմում նկարահանվել են Ժան Նշանյանը, Մուրադ Ջանիբեկյանը, Ռուբեն Մուրադյանը, Շողեր Թովմասյանը, Արման Նշանյանը, Շաքե Թուխմանյանը, Աննա Գրիգորյանը, Լիկա Սալմանյանը և այլ սիրված դերասաններ: Նախագծի ռեժիսորը Հարություն Շատյանն է:

3. «Հին արքաներ» հեռուստաֆիլմի զգեստները, կենցաղի պարագաները և ժամանակաշրջանի բոլոր առանձնահատկությունները մշակվել են ազգագրագետների, պատմաբանների և հնագետների խորհրդատվությամբ:

4. «Հին արքաներ» պատմական ֆիլմի առաջին հատվածն ունենալու է 24 մաս:

5. «Հին արքաներ» հեռուստաֆիլմի առաջին մասը եթերում կլինի նոյեմբերի 5-ից` ամեն շաբաթ, կիրակի, «Արմենիա Պրեմիում»-ի եթերում:

Loading Player ...
Today's most read news !
  • «Հանրային լինել դեռ չի նշանակում հանդուրժել նման դրսևորում սեփական անձի նկատմամբ». Մերի Հակոբյան
  • Գուցե իմ ստացած դաստիարակությունն է պատճառը, որ հրաժարվում եմ բաց տեսարաններում նկարահանվել. Եվա Բաղդասարյան
  • Քիմ Քարդաշյանը կես միլիոն դոլար է ստանում Instagram-ում գովազդային մեկ հրապարակման համար
  • Առնվազն անբարոյականություն կլինի թերագնահատել ՀՀԿ-ի այս ցուցակը
  • Ուտել-խմելու պրոցեսը սիրում եմ, բայց այսօր ընկերական մթնոլորտում չեմ նշի ծննդյանս օրը. Մհեր Խաչատրյան
  • Հենրիխ Մխիթարյանը և Յուրա Մովսիսյանը միմյանց դեմ կխաղան
  • Կայացավ «Հաց բերողի» հոգեհանգստյան արարողությունը
  • Նա իր կյանքի արժեքը մեզ թողնելով՝ մեզ համար օրինակ դարձավ. Արսինե Խանջյանը՝ Հաց բերողի հոգեհանգստին
Comments

Name: