Latest 10 episodes

Ո՞վ է ում կրկնօրինակում և արդյոք կրկնօրինակո՞ւմ են. Լիլիթ Հովհաննիսյան vs Հռիփսիմե Հակոբյան

Երգչուհիները, տարբեր կերպարներով հանդես գալով, հաճախ թելադրում են ոճ, ճաշակ, որոնց մեծամասամբ հետեւում են իրենց երկրպագուներն ու փորձում կրկնօրինակել սիրված երգչուհուն: Թերեւս հենց այս փաստն էլ արիստներին պարտավորեցնում է հնարավորինս նրբանկատ լինել իրենց արտաքնի հետ կապված հարցերում:

Միաժամանակ` մարդիկ սիրում են նմանություններ գտնել երգչուհիների միջեւ ու հաճախ մտածել, թե այս կամ այն հագուստը, սանրվածքն ու անգամ տեսահոլովակը կրկնօրինակված է:

Եթե օրեր առաջ Լիլիթ Հովհաննիսյանին մեղադրեցին Նանայի հայտնի թագի լոգոն կրկնօրինակելու մեջ, ապա այսօր Հռիփսիմե Հակոբյանին մեղադրում են Լիլիթ Հովհաննիսյանի սանրվածքը կրկնօրինակելու մեջ:

Life.panorama.am-ը փորձեց հետաքրքրվել, թե որքանո՞վ է Հռիփսիմեն համաձայն տարածված կարծիքների հետ, ով սակայն մեզ հետ զրույցում ժպիտով նշեց.

«Ներեցեք, հարցազրույցներ առհասարակ չեմ տալիս, հետեւաբար մեկնաբանություններ` եւս»:

Հիշեցնենք, որ մեր երգչուհիները հաճախ են շեշտում` նորաձեւության թրենդները յուրաքանչյուր սեզոնի համար ընդհանուր են, որոնց կարող են բոլորը հետեւել, ուստի հայտարարել, որ աստղերը միմյանց կրկնօրինակում են, կամ հայ երգչուհիները «գողանում» են համաշխարհային աստղերի ոճը, երբեմն այնքան էլ արդարացված չէ:

 

Today's most read news !
  • Լուսի.«Ես, ամուսինս, Արամ MP3-ն երանի էինք տալիս Էրիկին»
  • Լիկա Սալմանյան.«Երբ ես կրեմ հարսի զգեստ… »
  • Համացանցում են հայտնվել Քիմ Քարդաշյանի՝ նախկինում չհրապարակված ներքնազգետով լուսանկարները
  • Անկեղծ կադրեր՝ Մարգարիտա Բարխոյանի նոր հոլովակից
  • Արփինե Հովհաննիսյանի և իր պաշտոնավոր մոր ունեցվածքը
  • Ծովինար Մարտիրոսյան.«Ներկաները «կերան» ինձ
  • Քիմ Քարդաշյանն Օբամային հրաժեշտ է տվել նրա հետ համատեղ լուսանկարների հրապարակմամբ
  • Ինչքան մնաց Հովիկ Աբրահամյանի վերադարձին
Comments

Name: