Latest 10 episodes

Ի՞նչ փորձությունների միջով է անցել դերասան Մկրտիչ Արզումանյանը

Հոկտեմբերի 10-ին «ATV»  հեռուստաընկերությամբ մեկնարկեց «Ռեստարտ 2020» դրամեդին, որտեղ դերասան Մկրտիչ Արզումանյանը մոլորակի վրա մենակ է մնում: Նախագիծը իր ֆորմատում առաջինն էր, բարդ, բայց միևնույն ժամանակ հետաքրքիր:

«Սկզբից էլ պայմանավորվածություն կար շուտ արթնանալու, քանի որ պետք էին այնպիսի կադրեր, որ քաղաքում մարդ չերևար, ինչը շատ կարոև էր նախագծի համար, որպեսզի հեռուստադիտողի ընկալումը ճիշտ լիներ: Հաճախ կադրը ստանում էինք մի քանի անգամից, միայն այն պատճառով, որ կարող էր հեռվում մեքենա երևալ, կամ ինչ-որ մեկը գնում էր աշխատանքի: Այդ ամենը ստոպ էինք տալիս և վերադառնում սկզբնական կադրին, իսկ երբ փորձում էինք նկարել, արևը դուրս էր գալիս և մենք ստիպված էինք լինում սպասել հաջորդ օրվան»,- BlogNews.am-ի հետ զրույցում պատմում է Մկոն: 

Սա միակ բարդություններից չէր նկարահանման ընթացքում: Դերասանը Անդրանիկի կերպարի համար մի շարք փորձություններ է անցել. «Ինչպես միշտ, ինձ համար անտանելի էր ամառային շոգը, և այս անգամ բարդ էր «մորուքին» հարմարվելը: Ամառվա շոգին իսկական տանջանք էր «մորուք» ամրացնելը: Շատ անսովոր էր առավոտյան ժամը 7-ին Հանրապետության Հրապարակում արթնանալ սառը ջրի մեջ, երբ օրգանիզմդ սովոր չէ: Բայց ես ուրախ եմ, որ կարողացա այս ամենից պատվով դուրս գալ»:

«Ռեստարտ 2020»-ում իրենց զբաղվածությունն ունեն մի շարք դերասաններ, որը, ըստ սցենարի, նախատեսված էր. «Գրեթե յուրաքանչյուր սերիայում նոր կերպար է ավելացել. ամեն ինչ մեր մշակած հունով է գնում: Ամեն դեպքում ես ուրախ կլինեմ, որ հեռուստադիտողը սիրի նախագիծը»: 

Today's most read news !
  • Վախեցնող էր միայն այն փաստը, որ պետք է աշխատեի նման ռեժիսորի հետ. Անի Ամիրյանը Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում է նկարահանվում
  • Անահիտ Սիմոնյանը` թուրքական սերիալները պրոպագանդելու մասին
  • Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարները Նյու Յորքից
  • Քիմ Քարդաշյանի երեխաների նոր լուսանկարները
  • Քիմ Քարդաշյանը շիկահեր է դարձել
  • Կարեն Կարապետյանի պատասխանը Սերժ Սարգսյանին
  • Այսօր Արթուր Աբրահամի ծննդյան օրն է
  • Արտակարգ դեպք Աբովյան քաղաքում. 4 երիտասարդներ դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց
Comments