Latest 10 episodes

Մեզ մոտ ամեն ինչ նորմալ է ու ոչ մի խանգարող բան չկա. Հայկո

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը բավականին ակտիվ է սոցիալական կայքերում, նա հաճախ է անձնական լուսանկարներ հրապարակում եւ իր հետեւորդների հետ կիսվում օրվա տրամադրությամբ: Շատ հաճախ Անահիտը  նաեւ ընտանեկան ու հատկապես իր եւ ամուսնու` Հայկոյի հետ լուսանկարներ հրապարակում, որոնք հիմնականում ուղեկցում է տարբեր հեշթեգերով:

Այս անգամ երգչուհին կրկին իր եւ Հայկոյի գրկախառնված լուսանկարով է կիսվել ու վերնագրել` «Ներեք մեզ ու մեր երջանկությունը և անցեք մեր կողքով»:

Անահիտի` նման գրառումները շատերի մոտ կասկածներ է առաջացրել, թե որեւէ բան կամ որեւէ մեկը խանգարում է նրանց ընտանեկան երջանկությանը: Այս թեմայի շուրջLife.panorama.am-ի հետ զրույցում Հայկոն նշեց.

«Անկեղծ ասած` չեմ տեսել այդ գրառումը: Ամեն դեպքում, պետք է նշեմ, որ մեզ մոտ ամեն ինչ նորմալ է, մենք երջանիկ ենք ու ոչ մի խանգարող բան չկա, ինչ խոսք, շնորհակալ եմ ուշադրության համար: Ինչ վերաբերվում է Անահիտի գրառումներին, կինս ակտիվ է սոցիալական ցանցերում, սակայն կոնկրետ տվյալ հեշթեգը ուղղակի ասացվածք է, այնպես չէ, որ մեզ որեւէ մեկը խանգարում է»:

Today's most read news !
  • Անի Ղազարյան.«Վախերն առաջացան «Կյանք ու կռիվ 1»-ի մեծ հաջողությունից հետո»
  • Հայ հայտնիներ, ովքեր հարսանեկան զգեստ կրել են առայժմ միայն նկարահանումների ժամանակ
  • Քիմ Քարդաշյանը՝ Դուբայում
  • Սկանդալային «Գլենդել լայֆ» հեռուստանախագծից հայտնի մոդելի սեքսուալ լուսանկարները
  • Վաչե Ամարյանը հայր է դարձել
  • Պետք է փախչել… Ինչո՞ւ Մխիթար Ավետիսյանն այլևս եթերում չէ
  • «Չէին սպասում» հաղորդման հյուրը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է
  • Կարեն Կարապետյանին կանչեցին Մոսկվա. 2018-ի հանգուցալուծո՞ւմ
Comments

Name: