Նա փաստաբան է. Մերի Մակարյանը բացահայտում է սիրելիին

Ինչպես արդեն հայտնի է` դերասանուհի Մերի Մակարյանն ընտրյալ ունի: Մերին վերջին շրջանում հաճախ է լուսանկարներ հրապարակում սիրելիի հետ, սակայն նրա դեմքը թաքցնում է «սմայլիկներր» օգնությամբ: Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանուհին ժպիտով նշեց, որ ամեն ինչ բարեհաջող ընթանալու դեպքում «սմայլիկները» շուտով էլ չեն լինի.

«Չեմ ցանկանում մինչ հարաբերությունների օրինականացումը պատմել սիրելիիս մասին: Խոստանում եմ խոսել, երբ ստանամ ամուսնության առաջարկ, իսկ դա, կարծում եմ, շատ ուշ չի լինի»,- նշեց Մերի Մակարյանը:

Ի դեպ` Մերին իր սիրելի մասին հատուկ մեր կայքի համար փոքրիկ բացահայտում արեց.

«Նա ոչ միայն իմ ոլորտից չէ, այլեւ առհասարակ կապ չունի այս ասպարեզի հետ: Նա փաստաբան է»,- նկատեց դերասանուհին:

Հիշելով մեր հարցազրույցները` հարցին, թե Մերիի ընտրյալը համապատասխանո՞ւմ է արդյոք իր պատկերացումներին, դերասանուհին հավելեց.

«Ես մեծ սիրով կցանկանամ այս թեմայի շուրջ խոսել, միայն ավելի ուշ, երբ մեր հարաբերությունները նոր փուլ մտնեն: Խոստանում եմ` ապագայում գեղեցիկ զրույց կունենանք»:

Նշենք նաեւ, որ Մերի Մակարյանի փոխանցմամբ` արդեն մեկ ամիս է, ինչ իր սիրտը զբաղված է:

 

Today's most read news !
  • Իրադարձություններ, որ Արցախում մնում են հայաստանյան աղմուկի տակ
  • Քոչարյանը նոր պլաններ է մշակում. ինչպես թեժացնել իրավիճակը և ներքաշել Ծառուկյանին
  • Եթե ինձ ձայն չտաք, մեկ է՝ լցնելով իմ ուզած թիվը կգրանցեմ, ավելի լավ է ընտրեք. Շմայսի քարոզարշավը
  • Արայիկ Խանդոյանի դատին դատավորը չէր կարողանում նրա համակիրներին հանգստացնել
  • Հենց 10-15 տարվա հորիզոն ունենաք, եթե լավ էլ չկառավարեք, արդեն չեմպիոնություն է. վարչապետ
  • Մոսկվայում Երևանը հասավ նվազագույնին, բայց դա ժամանակավոր է
  • Արմեն Ռուստամյանը վթարի է ենթարկվել
  • Արցախի զորամասերից մեկում չպարզված հանգամանքներում զինծառայող է մահացել. ԼՂՀ ՊԲ
Comments
Loading...