Latest 10 episodes

Ինչու են Քրիստինե Պեպելյանն ու Աստղիկ Սաֆարյանը դուրս մնացել մրցանակաբաշխությունից

Երգչուհի Սոնա Շահգելդյանը երեկ BRAVO.am-ի հետ զրույցում իր վրդովմունքն էր հայտնել «PanArmenian Entertainment Awards 2016»-ին հրավեր չունենալու առիթով: Միացյալ Նահանգներում տեղի ունեցած մրցանակաբաշխությանը ներկա չեն եղել նաեւ Քրիստինե Պեպելյանն ու Աստղիկ Սաֆարյանը, որոնց հետ նույնպես խոսել ենք թեմայի շուրջ:

Քրիստինե Պեպելյանը


«Ճիշտ ասած՝ ես մասնակցության հրավեր չեմ ստացել: Երեւի որոշել են, որ անցած տարվա իրենց մրցանակաբաշխության լավագույն երգչուհին հանգստանալու կարիք ունի»,-ասել է Քրիստինե Պեպելյանը:

Աստղիկ Սաֆարյանն էլ նշել է, որ իրեն չհրավիրելու պատճառը չգիտի. «Միգուցե իմ բուռն գործունեությունը աննկատ է մնացել նրանց աչքից, կամ էլ գուցե նրանք միշտ համագործակցում են նույն կազմով: Ամենից կարեւորն այն է, որ ստեղծագործական աշխատանքս կատարում եմ առանց մտածելու մրցանակների ու մրցանակաբաշխությունների մասին»:

Աստղիկ Սաֆարյանը


Պարզվում է՝  Աստղիկը հետեւել է միջոցառման ընթացքին.«Բավական լավ էր կազմակերպված, հրավիրված արտիստներն էլ շատ գեղեցիկ էին, շատ ուրախ եմ գործընկերներիս համար, ովքեր մրցանակների են արժանացել»:

Today's most read news !
  • «Սպոն շատ ավելի տպավորիչ էր, ավելի մնայուն դարձավ». Դավիթ Թադևոսյան
  • Արտակարգ դեպք Կապանի ԲԿ-ում. բժիշկը փորձել է բռնաբարել հիվանդ աղջկան
  • Նաիրա Մովսիսյան.«Երկուսի դեպքում էլ մեծ պատասխանատվություն եմ զգում»
  • 61-ամյա Քրիս Ջենները պատրաստվում է ամուսնանալ 36-ամյա ընկերոջ հետ
  • Սերժ Սարգսյանի անվստահությունը ՀՀԿ-ին
  • Նա ժամանակին չթողեց ինձ սխալ քայլեր անել. Մարտա
  • Մխիթարյանի մանչեսթերյան կյանքի մասին
  • Ընկերական հավաքույթներ․ Քիմ Քարդաշյանն ու Նաոմի Քեմփբելը հանդիպել են Նյու Յորքում
Comments

Name: