Ինչու է Արտակ Հերիքյանը «Արմենիա»-ից տեղափոխվել Հանրային հեռուստաընկերություն

Արտակ Հերիքյանը երեկ՝ նոյեմբերի 11-ին, «Արմենիա TV»-ի «Ժամը» ծրագրի ուղիղ եթերում հրաժեշտ է տվել իր գործընկերներին։ BRAVO.am-ին հայտնի է դարձել, որ 39-ամյա մեկնաբան-լրագրողը տեղափոխվել է Հանրային հեռուստաընկերություն՝ որպես լրատվական ծրագրի տնօրեն եւ մեկնաբան։

Արտակ Հերիքյանի վերջին եթերը «Արմենիա»-ում


Արտակ Հերիքյանը «Արմենիա»-ի լրատվականին միացել է 2011թ.-ի դեկտեմբերին, նախ որպես «Ժամը» ծրագրի տնօրեն, այնուհետեւ կիրակնօրյա վերլուծական հաղորդումների հեղինակ եւ վարող, ապա՝ երեկոյան թողարկումների մեկնաբան։ Մինչ այդ նա տեւական ժամանակ աշխատել է Հանրայինում՝ սկսելով 1996 թվականին։

Արտակ Հերիքյանը


BRAVO.am-ի հարցին, թե ինչու է կրկին Առաջին ալիք տեղափոխվել, Արտակը պատասխանել է.«Պարզապես նոր աշխատանքի առաջարկ ստացա եւ որոշեցի տեղափոխվել։ Շուրջ 15 տարի աշխատել եմ Հանրայինում, «տուն» վերադառնալը միշտ հաճելի է։ Ընդհանրապես, լրատվության բնագավառում, անկախ հեռուստաընկերությունից, ես բոլորին համարում եմ իմ գործընկերները»։

Today's most read news !
  • Արմենչիկ.«Երեխաներս ժամանակի ընթացքում կսովորեն դրան»
  • Լիլիթ Մուրադյանի նոր լուսանկարը դստեր հետ եւ էմոցիոնալ գրառումը
  • «OutDance»՝ նոր սիթքոմ «Շանթ»-ի եթերում
  • «Շատ կկարոտեմ». Գայանե Ավետիսյանը պատմել է՝ ինչու այլևս չի նկարահանվելու «Դոմինո»-ում
  • «Հուսամ, լավ արձագանքներ կլսեմ». Արտյոմ Մարկոսյանը նորություն ունի
  • Ինչպես է անցել Դիանա Շատվերյանի ծննդյան խնջույքը
  • Եթե ինձ ձայն չտաք, մեկ է՝ լցնելով իմ ուզած թիվը կգրանցեմ, ավելի լավ է ընտրեք. Շմայսի քարոզարշավը
  • Քոչարյանը նոր պլաններ է մշակում. ինչպես թեժացնել իրավիճակը և ներքաշել Ծառուկյանին
Comments
Loading...