Latest 10 episodes

Այդ երգն իրականում Գարիկի սիրած երգերից է. Գուրգեն Դաբաղյանը՝ «X Factor»-ի ժյուրիի կողմից իրեն ծաղրի ենթարկվելու մասին

«X Factor» նախագծի մասնակիցներից մեկի` Դրախտիկ գյուղից 17 տարեկան Եղիշեի ելույթի ժամանակ  ժյուրիի անդամների պահվածը շատերի զայրութի պատճառ է դարձել: Մարդիկ կարծում են, շատերն էլ վստահ են` ժյուրին բացահայտ ծաղրում էր 17-ամյա երիտասարդին, ով երգում էր Գուրգեն Դաբաղյանի երգացանկից «Լուսին ես ամպի տակին» երգը: 
 
Գուրգեն Դաբաղյանն արդեն իսկ իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել հայտարարությամբ, որ չի կարծում, թե ժյուրին ծաղրել է մասնակցին, նա վստահություն է հայտնել, որ տղան լարված է եղել հասկանալի պատճառով` «Չմոռանանք, թե առաջին անգամ ինչպես ենք ելույթ ունեցել բոլորս էլ»,- հավելել է նա:
 
Life.panorama.am-ը ստեղծված իրավիճակի մասին խոսեց Գուրգեն Դաբաղյանի հետ: Մեր նկատառմանը, թե ի՞նչ է կարծում, արդյոք ժյուրին, ըստ շատերի կասկածների,  ենթատեքստով իրեն էր ծաղրում կամ հեգնում, պատասխանեց.
 
«Իհարկե, ես չեմ կարծում, թե ինձ ծաղրել են. Նման ենթատեքստ չկա ու չի էլ կարող լինել, սա ասում եմ` ճանաչելով ժյուրիի անդամներին, նաեւ իմանալով մեր փոխադարձ սերն ու հարգանքը»:
 
Խոսելով Եղիշեի ելույթի ժամանակ Գարիկի կողմից արված արտահայտություններից, Գուրգենը նշեց.
 
«Այդ երգն իրականում Գարիկի սիրած երգերից է: Նա շատ լավ է վերաբերվում թե ինձ, թե իմ երգացանկին: Անգամ անձամբ նշեց, որ «Վիտամին ակումբի» անձնակազմով պարել են այդ երգի ներքո: Ինքս էլ մի անգամ ներկա եմ եղել «Վիտամին ակումբի» ելույթներից մեկին, որտեղ երգելով այդ երգը, վիտամինցիները շատ ուրախ պարում էին: Այնպես որ, նրանց վերաբերմունքն ինձ համար սրտանց ուրախություն էր, այլ ոչ թե հեգնանք»:
 
Ի դեպ` Գուրգեն Դաբաղյանը նշեց, որ ուրախ կլինի ծանոթանալ Եղիշեի հետ.
 
«Եթե Եղիշեի կողմից ցանկություն լինի, սիրով կցանկանամ ծանոթանալ նրա հետ: Նրա կողմից ծանոթության քայլ լինելու դեպքում` ես պատրաստ եմ»,- ավարտեց երգիչը:
Today's most read news !
  • Ունեցա այն, ինչի մասին երազում էի. Լուսին Վարդանյան
  • Դերասան Ալեքսանդր Բաբասյանը հերթական անգամ քննադատությունների թիրախում է հայտնվել
  • Ես ուրախ եմ, որ չկա թուլություն ուժեղ սեռի հանդեպ. Գևորգ Գրիգորյան
  • Սիրուշոյի նոր լուսանկարները
  • 1991թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Էջմիածնում անփորձ վարձու մարդասպանը չի կարողացել սպանել զոհին, իրերի բերմամբ ինքնասպան է եղել
  • Երկրպագուներն ամբողջ աշխարհից շնորհավորել են Մխիթարյանին
  • Լեոնիդ Ագուտինը և «Էսպերանտո» խումբը հանդես կգան Երևանում
  • Կրասնոդարում վթարի է ենթարկվել Երևան-Սանկտ Պետերբուրգ միկրոավտոբուսը. հայտնի են տուժածների անունները
Comments

Name: