Latest 10 episodes

Քիմ Քարդաշյանը՝ փոխնակ մոր մասին. «Կսիրե՞մ ես իմ երեխային, եթե նրան ծննդաբերի փոխնակ մայրը»

«Keeping Up With the Kardashians» ռեալիթի-շոուի հերթական սերիայում Քիմ Քարդաշյանը խոսել է փոխնակ մոր մասին։ Նշենք, որ նախորդ շաբաթ Քիմ Քարդաշյանը հայտարարել էր, որ կդիմի փոխնակ մոր օգնությանը, որպեսզի նրանց ընտանիքում ավելանա երրորդ երեխան։

«Ես ցանկանում եմ, որ մենք ունենանք 3-րդ երեխան, բայց չգիտեմ, կդիմանա՞ արդյոք իմ օրգանիզմը թե ոչ»։

Քիմը որոշել է այցելել բժիշկին, որպեսզի քննարկի երրորդ երեխա ունենալու հնարավորությունները։ Բժիշկը հիշեցրել է նրան այն բարդությունների մասին, որոնք առաջացել էին առաջին և երկրորդ հղիության ընթացքում։

Երկրորդ բժիշկը, որին դիմել է Քիմ Քարդաշյանը, վստահեցրել է, որ փոխնակ մոր մասին նրա միտքը բավականին խելացի միտք է։

«Եթե դուք ցանկանում եք ևս մեկ երեխա ունենալ, ապա պետք է մտածեք փոխնակ մոր մասին»։

«Եթե միանգամից երկու բժիշկներ, որոնց ես վստահում եմ, ասել են ինձ, որ նոր հղիությունը կարող է  վտանգավոր լինել իմ օրգանիզմի համար, ես պետք է լսեմ նրանց։ Բայց քանի որ ես չգիտեմ ոչ ոքի, ով կարող է լինել փոխնակ մայր, ես դեռ գաղափար չունեմ, թե ինչ է դա։

Ինձ հանգիստ չի տալիս այն միտքը, թե ինչ զգացմունքներ են առաջանում մոր և երեխայի միջև  փոխնակ մոր առկայության դեպքում։ Ես կրել եմ երկու երեխայի և շատ լավ գիտեմ, որ ձեր երեխան զգում է ձեր սերը, նա գտնվում է անմիջապես ձեր սրտի տակ, հենց ձեր մեջ։ Այդ պատճառով ես զգում եմ նման ամուր կապ իմ երեխաների հետ։

Հետաքրքիր է, կզգայի՞ ես նույն բանը, եթե իմ երեխային կրեր փոխնակ մայրը»,- ասել է Քիմ Քարդաշյանը։

Քիմ Քարդաշյանի մայրը՝ Քրիս Ջենները ավելացրել է.

«Ինձ վախեցնում է այդ միտքը։ Իսկ ինչ կլինի, եթե նա ծննդաբերի երեխային, իսկ հետո փախչի նրա հետ»։

Սակայն Քիմը այդ առթիվ հանգիստ է.

«Չեմ կարծում, որ նա (փոխնակ մայրը) նման բան կանի, եթե անգամ ցանկանա։ Բացի այդ, փոխնակ մոր գաղափարը ինձ դուր է գալիս, քանի որ դա ոչ մի կերպ չի ազդի իմ կյանքի վրա։ Ոչ ոք չի իմանա, որ ես շուտով երեխա եմ ունենալու և չի քննարկի դա մի ամբողջ տարի։ Այնուամենայնիվ ես դեռ չգիտեմ դա ինձ համար է, թե ոչ։ Ես իսկապես դեռ վստահ չեմ», -եզրափակել է Քիմը։

Today's most read news !
  • Եթե կողքիս չլիներ իմ ամուսինը, ես ոչինչ չէի ունենա. Էմմա Մանուկյան
  • Երևանյան փաբում երիտասարդը սիրած աղջկա ստացած sms-ները կարդալուց հետո դաժան ծեծի է ենթարկել նրան
  • Ինձ էլ են պետք այս դադարները, հիմա այլ բաների մասին չեմ էլ մտածում. Գայանե Բալյան
  • Աշոտ Տեր-Մաթեւոսյանի 32-ամյակի ինտրիգները
  • Ուզում եմ, որ մի քիչ բախտ ունենամ. Անուշկա Մարգարյանը 28 տարեկան է
  • Քիմ Քարդաշյանն ամուսնուն համոզել է մասնակցել իր ռեալիթի շոուի հերթական սեզոնին
  • «Մեր բակը» 20 տարի անց». Հանրայինի «Հենց այսպես էլ ապրում ենք» հաղորդման հրաշալի թողարկումը
  • «Գաի պոստ»-ի մոտ Range Rover-ի վարորդը բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել
Comments

Name: