Latest 10 episodes

Մարդասպանի նկատմամբ դրական վերաբերմունքն ինձ համար ողջունելի չէ. «Աբելի քույրը» սերիալի արդյունքներն ամփոփում է Դավիթ Գրիգորյանը

Օրերս «Ավելի քույրը» հեռուստասերիալը սպասված ու անսպասելի զարգացումներով ավարտվեց: Իսկ այսօր, ամփոփելով արդյունքներն ու սերիալից ստացած տպավորությունները, Life.panorama.am-ը զրուցել է սերիալի գլխավոր հերոսին` Աբելին մարմնավորող Դավիթ Գրիգորյանի հետ:

«Նախ պետք է ասեմ, որ մինչ այս կինոլորտում եղել եմ միայն որպես լրագրող կամ սցենարիստ, իսկ այս պարագայում հնարավորություն ստացա ինքնարտահայտվել որպես դերասան: Իհարկե, պրոֆեսիոնալ կրթություն չունենալով` սա լավ հնարավարություն էր ինքս ինձ համար դպրոցի կարգավիճակ տալ սերիալին ու շատ բաներ սովորել: «Աբելի քույրն» ինձ հնարավորթյուն ընձեռեց մտնել մի կերպարի մեջ, որն առհասարկ ինձ հետ կապ չուներ: Ես ու Աբելը ոչ մի նմանություն չունեինք եւ ես ամբողջությամբ կերտում էի նրան: Հիմա ամփոփոելով արդյունքները` հստակ կարող եմ ասել, որ բավականին հետաքրքիր էր գտնվել տեսախցիկի առաջ, այլ ոչ թե տեսախցիկի հետեւում, ինչպես այսքան ժամանակ եղել է»,- նշեց Դավիթն ու շարունակեց խոսել հեռուստասերիալից.

«Դժբախտաբար մեր կյանքում հանդիպում են սերալի սցենարի նման դեպքեր, ու սա եւս մեկ անգամ լավ ապացույց էր` ցույց  տալու կյանքի լավ ու վատ կողմերը: Իհարկե, որպես մասնագետ չէի ասի, որ «Աբելի քույրը» արեւմտյան որակի սերիալ էր, սակայն, ամեն դեպքում, հայկական ադապտացիայի պարագայում, սա հերթական անգամ ապացուցեց, որ սերիալում առկա առօրյայով ոչ պետք է ապրել, ոչ էլ կարելի է: Կյանքը չպետք է քրեականացնել»,- հավելեց նա:

Իր կերպարի մասին խոսելիս` Դավիթը նկատեց.

«Սա որպես դերասան ներկայանալու իմ առաջին փորձն էր, սակայն ապրելով արվեստասեր ընտանիքում, ես կարողացա նոր մասնագիտության հետ կապված խնդիրները հաղթահարել, էլ չասեմ, որ 15 տարիեկանից հեռուստատեսությունում եմ ու տեսախցիկն ինձ համար վախենալու չէ: Ինչ վերաբերում է կարպարիս` նա շատ մարդկանց սպանեց, բայց ի վերջո չդատապարտվեց ու սիրվեց հեռուստադիտողի կողմից:  Իհարկե, մարդասպանի նկատմամբ դրական վերաբերմունքն ինձ համար ողջունելի չէ: Այնպես որ, սա եւս մեկ ապացույց էր, որ Աբելի կյանքով ապրելը ողջունելի չէ»:

Առաջիկա մեկ շաբաթը Դավիթը որոշել է հանգստանալ, այնուհետեւ կրկին անցնել ակտիվ աշխատանքային գործունեության.

«Քանի որ մասնագիտություններս շատ են, ուստի այս պահին ինքնահոսի եմ թողել` սպասելով հեռուստաարտադրության եւ ֆիլմարտադրության ոլոտներից նոր առաջարկների: Յուրաքանչյուր լավ համագործակցության պատրաստ եմ. Եթե լինեն իմ ճաշակին համապատասխան սցենարներով սերիալներ, կրկին սիրով կցանկանամ նկարահանվել, բայց դրան զուգահեռ նաեւ զբաղվել լրագորղական գործունեությամբ ու սցենարներ գրել: Մինչ նոր առաջարկներ ստանալն ու անձամբ նոր աշխատանքներ ձեռնարկելը, ինքս ինձ մեկշաբաթյա հանգիստ եմ տվել»,- ավարտեց Դավիթ Գրիգորյանը:

Today's most read news !
  • Ամուսնու անակնկալը Հռիփսիմե Ելինյանի 33-ամյակին եւ ապագա երեխայի անունը
  • Ռոզի Ավետիսովան՝ «Եթե գտնեմ քեզ» նոր հեռուստասերիալի և ապագա ծրագրերի մասին
  • Իրինա Հարությունյան.«Տղաս անտրամադիր էր ու լալիս էր»
  • Լիլի Էլբակյան.«Չեմ վախենա ասել, որ…»
  • Հենրիխ Մխիթարյանը հայկական կերակուրներ է ըմբոշխնում Մանչեսթերի հայկական ռեստորանում
  • Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը՝ զբոսնելիս
  • Սեյրան Օհանյանի ծառուկյանական դիլեման
  • Ռուսաստանը նոր գերհզոր համակարգ է բերել Գյումրի. որո՞նք են թիրախները
Comments

Name: