Latest 10 episodes

Երկու տղա ունեմ ու դրանով հպարտ եմ. Օլյա Հակոբյանը՝ ապագա ծրագրերի և կրկին մայրանալու մասին

 Օլյա Հակոբյանը, ով նկարահանվում է «Շանթ» հեռուստաընկերության «Թաքնված սեր» հեռուստասերիալում: 
 
-Օլյա, արդեն երկար ժամանակ է, ինչ նկարահանվում եք հեռուստասերիալում, կերպարի հետ կապված աևձագանքները ինչպիսի՞նն են:
 
- Պիտի ասեմ, որ թեպետ կերպարս բացասական է, սակայն ինքս շատ եմ սիրել հերոսուհուս: Արձագանքները ինձ ճանաչող մարդկանց կողմից, շատ տարբեր են, հաճախ գրում են ինձ ու ասեմ, որ չնայած բացասական է հերսուհիս, բայց սիրված է: Այս ընթացքում ընդամենը մեկ անգամ եմ վատ արձագանք ընթերցել:
 
-Հեռուստադիտողը սիրում է նույնացնել դերասանին իր կերպարի հետ, հատկապես բացասական հերոսների դեպքում մարդիկ սկսում են վատ տրամադրվել. Հետաքրքիր` այդ խնդրին բախվել եք:
 
- Այո, վերջերս նման մի դեպք եղավ: Անծանոթ, հավանաբար ոչ իրական  էջից նամակ ստացա, որ եթե ես փախցնեմ երեխային (սցենարով այդպես էր նախատեսված), ուրեմն տանից դուրս գալուց ուշադիր ու զգույշ լինեմ:
 
-Օլյա, դերասանուհիները շատ հաճախ իրենց առջեւ սկզբունքներ են դնում ու ոչ մի կերպ չեն հրաժարվում դրանցից, Ձեր պարագայում կա՞ն նման սկզբունքներ. Այլ կերպ ասած, ի՞նչ կերպարում կհրաժարվեք նկարահանվել:
 
- Չկա կերպար, որից կարելի է հրաժարվել, եթե այն սցենարիստի կողմից ճիշտ ներկայացված լինի: Յուրաքանչյուր կերպար էլ կարելի է ճիշտ ներկայացնել, այստեղ նաեւ դերասանից բացի ռեժիսորի ու օպերատորի աշխատանքն էլ է կարեւոր: Եթե խոսքը որոշ տեսարանների մասին է, ապա իհարկե, ունեմ սկզբունքներ, որոնցից չեմ հրաժարվի:
 
-Օլյա, նոր առաջարկներ ունե՞ք, առաջիկայում Ձեզ հեռուստադիտողը ի՞նչ նախագծերում կարող է տեսնել:
 
- Նոր առաջարկներ պարբերաբար լինում են, բայց այդ մասին դեռ վաղ է մտածելը, քանի որ դեռ աշխատում եմ այս նախագծում, եւ մինչեւ այն չվերջանա, այլ սերիալային ֆորմատում չեմ ներկայանա: Թեեւ այժմ զուգահեռ նկարահանվում եմ նաեւ «Փոխնակ մայրը» հեռուստասերիալում:
 
-Հետաքրքիր է` ի՞նչ նախըտրություններ, գուցե հոբբի ունեք:
 
- Որպես այդպիսին հոբբի չունեմ, քանի որ ժամանակ չկա դրան տրամադրելու: Մի առիթով ասել եմ, որ ազատ ժամանակ սիրում եմ նկարել եւ ֆիլմեր դիտել:
 
-Օլյա երկու որդի ունեք. Զբաղվածութունը թույլ տալի՞ս է նրանց շատ ժամանակ հատկացնել, առհասարակ, ինչպե՞ս եք սիրում ընտանիքով ժամանակն անցկացնել:
 
- Մեծ տղաս մանկապարտեզ է հաճախում, իսկ փոքրիկիս խնամքի հարցում ինձ օգնում են դայակն ու ծնողներս: Ազատ ժամանակ գնում ենք որեւէ խաղահրապարակ, սրճարան, կամ էլ պարզապես զբոսնում ենք:
 
-Երկու որդի ունենալը, ինչ խոսք, հպարտություն է, բայց մայրիկները շատ հաճախ երազում են գեղեցկուհի դուստր ունենալու մասին.Պլաններ այդ առումով չկա՞ն:
 
 - Երկու տղա ունեմ ու դրանով հպարտ եմ: Միշտ էլ երազել եմ տղա ունենալ: Երրորդ երեխայի մասին չեմ մտածում ու առաջիկայում չեմ պատրաստվում երեխա ունենալ:
Today's most read news !
  • Ամուսնու անակնկալը Հռիփսիմե Ելինյանի 33-ամյակին եւ ապագա երեխայի անունը
  • Ռոզի Ավետիսովան՝ «Եթե գտնեմ քեզ» նոր հեռուստասերիալի և ապագա ծրագրերի մասին
  • Հենրիխ Մխիթարյանը հայկական կերակուրներ է ըմբոշխնում Մանչեսթերի հայկական ռեստորանում
  • Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը՝ զբոսնելիս
  • Իրինա Հարությունյան.«Տղաս անտրամադիր էր ու լալիս էր»
  • Լիլի Էլբակյան.«Չեմ վախենա ասել, որ…»
  • Սեյրան Օհանյանի ծառուկյանական դիլեման
  • Ռուսաստանը նոր գերհզոր համակարգ է բերել Գյումրի. որո՞նք են թիրախները
Comments

Name: