Latest 10 episodes

Արմենը քավորս է, մեր մեջ չի կարող վատ հարաբերություններ լինեն. Անդրանիկ Հարությունյան

Դերասան Անդրանիկ Հարությունյանը շուտով հանդես կգա նոր նախագծում, որի մասին պատմել է Life.panorama.am-ին:
 
«Ես ու Անաիս Սարդարյանը այս պահին զբաղված ենք մի հաղորդմամաբ, որն իր բնույթով ավելի շատ սիթքոմի է նման լինելու: Հաղորդումը կոչվում է «Մանկուց երազել եմ»: Իմաստը կայանում է նրանում, որ մենք ընտրում ենք հայտնի մարդկանց, իմանում նրանց մանկության երազանքի մասին ու փորձում բեմականացնելով` իրականացնել այն: Արդյունքում ստացվում է սիթքոմանման հաղորդում, որտեղ ամեն անգամ հերոսենրն ու բովանդակությունը փոխվում են»,- պատմեց դերասանն ու հավելեց` նկարահանումները դեռ ընթացքի մեջ են, այնպես որ շատ մանրամասներ հայտենլու իրավունքը չունի:
 
«Բավականին հետաքրքիր ու ծիծաղաշարժ նախագիծ է սպասվում, կարծում եմ` հեռուստադիտողի կողմից այս հաղորդումը կսիրվի: Տեսնենք` ինչ կլինի ընթացքում»,- նշեց նա:
 
Անդրադառնալով բիզնեսին` «Stand club»-ին`  դերասանը նկատեց, որ վաղուց այլեւս ակումբի աշխատանքներով չի զբաղվում.
«Ակումբից արդեն երկար ժամանակ է դուրս եմ եկել եւ եթե չեմ սխալվում, օրերս այն ընդհանրապես փակվեց: Ինքս տեղեկություններ չունեմ, թե ինչու փակվեց, երեւի չարդարացրեց»,- նկատեց նա:
 
Մեր հարցին, թե արդյոք Արմեն Վարդանյանի հետ հարաբերությունները լավ են, քանի որ ակումբի գործերով նրանք միասին էին զբաղվում, պատասխանեց.
 
«Արմենը քավորս է, մեր մեջ չի կարող վատ հարաբերություններ լինեն: Իրականում ես ու Արմենը դուրս եկանք ակումբից, իսկ ակումբը շարունակեց աշխատացնել մեր ընկերներից մեկը, վերջինն էլ երեւի որոշեց չզբաղվել այդ գործով»:
Անդրանիկ Հարությունյանը  շեշտեց` առաջիկայում եւս կփորձի բիզնեսով զբաղվել.
 
«Մեր երկրում արվեստի մարդը չի կարող բիզնեսով չզբաղվել, քանի որ արվեստագետի համար մեզ մոտ դաժան է: Այլ հարց է, թե արվեստագետն ինչ բիզնեսով զբաղվի. Կոնկրետ ես ոչ մի անգամ ֆինանսական կողմով չեմ զբաղվել, միայն PR-ի մասով եմ հետաքրքրվել»,- ավարտեց դերասանը:
Today's most read news !
  • Ամուսնու անակնկալը Հռիփսիմե Ելինյանի 33-ամյակին եւ ապագա երեխայի անունը
  • Ռոզի Ավետիսովան՝ «Եթե գտնեմ քեզ» նոր հեռուստասերիալի և ապագա ծրագրերի մասին
  • Իրինա Հարությունյան.«Տղաս անտրամադիր էր ու լալիս էր»
  • Լիլի Էլբակյան.«Չեմ վախենա ասել, որ…»
  • Հենրիխ Մխիթարյանը հայկական կերակուրներ է ըմբոշխնում Մանչեսթերի հայկական ռեստորանում
  • Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը՝ զբոսնելիս
  • Սեյրան Օհանյանի ծառուկյանական դիլեման
  • Ռուսաստանը նոր գերհզոր համակարգ է բերել Գյումրի. որո՞նք են թիրախները
Comments

Name: