Latest 10 episodes

«Խոսիր ինձ հետ». ոչ ստանդարտ ներկայացում Տաթև Հովակիմյանի և Դավիթ Սարգսյանի մասնակցությամբ

Երեկ Տինիկային թատրոնի փորձասրահում ոչ ստանդարտ ներկայացում էր. Տաթև Հովակիմյանը և Դավիթ Սարգսյանը հայտնվել էին սիրային խառնաշփոթում: «Խոսիր ինձ հետ» ներկայացումը երեք գործերի միքս էր, որտեղ անմիջական մասնակցություն ուներ նաև հանդիսատեսը:  

«Մենք շատ հաճախ հանդիսատեսին դահլիճում նստեցնում ենք, իսկ բեմում անում ենք այն, ինչ ուզում ենք: Այսինքն՝ հաճախ բացակայում է դերասան-հանդիսատես կապը: Այս ներկայացումը երկխոսության մեջ մտնելու մի տարբերակ է, որը ինչ-որ չափով հետաքրքություն է առաջացնում: 20-25 տեղ է հատկացված հանդիսատեսի համար, իսկ երբ հարցնում են՝ ինչո՞ւ այդքան տեղ, մի պարզ պատճառով՝ հենց այդքան մարդ էլ դառնում է սիրային փոխհարաբերությունների մասնակիցը»,- BlogNews.am-ի հետ զրույցում պատմեց ներկայացման ռեժիսոր Սամսոն Մովսիսյանը: 

Պիեսի հիմքում սերն է, տղա-աղջիկ հարաբերությունները, կենցաղը, որը կյանքի յուրաքանչյուր փուլում փոխվում է: Այն էտապային շղթա է, երբ անցնում է ցանկացած զույգ և ցանկացած մարդ իր կյանքի ընթացում: Հանդիսատեսի ընկալումը և տեսակետը շատ տարբեր է՝ կախված տարիքային խմբից. «Մի քանի փակ դիտում ենք արել, որոնց ներկա էին տարբեր տարիքային խմբեր: Կային տեսարաններ, որտեղ երիտասարդները ծիծաղում էին, իսկ նույն այդ տեսարանների ժամանակ ավագ սերունդը լուռ էր: Ինչպես է դա մեկնաբանվում, որ իրենց կյանքում այդ դեպքերը, իրավիճակները եղել են: Օրինակ՝ իրենց ընտանեկան կյանքից դուրս են մնացել բարի լույս և բարի գիշեր ասելը»:  

Դերասանուհի Տաթև Հովակիմյանը և Սամսոնն արդեն առիթ ունեցել էին միասին աշխատելու: Միասին խոսելուց հետո էլ ծնվել էր այս ներկայացման գաղափարը. «Մենք միայն խնդիր ունեինք լավ դերասան գտնելու և արդյունքում գտանք Դավիթին»,- պատմում է Տաթևը, ով Դավիթի հետ առաջին անգամ էր խաղում, ավելին՝ առաջին անգամ էր ծանոթանում:  

Մոտ չորս ամիս փորձերից հետո ստացվեց ներկայացման վերջնական արդյունքը.«Ներկայացումը մի տեսակ իր օրգանիկայի հետ համապատասխանում է հենց այս թատրոնին: Ներկայացման մեջ կային նաև իմպրովիզներ, քանի որ այս տեսակ ներկայացումը դժվար է երկու անգամ նույնությամբ խաղալ»,- նշում է Դավիթը: 

Դերասանների համար միակ բարդությունը հանդիսատեսին այդքան մոտ լինելն էր և նրանց արտահայտած էմոցիաները: «Կա այսպիսի հասկացություն՝ փողոցային թատրոն։ Այս ներկայացումն այդ ժանրում էր: Ինչքան դժվար է այս ժանրում խաղալ, այնքան էլ՝ հետաքրքիր: Օրինակ, երբ դու ֆիլմում ես նկարահանվում, ունես դուբլերի հնարավորություն, իսկ երբ թատրոնում ես, կա չորրորդ պատ հասկացություն, իսկ այս ներկայացման մեջ այն չկար: Դու տեսնում ես հանդիսատեսին և չունես հնարավորություն սխալվելու»,- նշում է Դավիթը: 

Տաթևն էլ լրացնելով խաղընկերոջն՝ ավելացրեց. «Ամեն դեպքում դու չգիտես՝ ինչպես կարձագանքի հանդիսատեսը քո արածին, այսինքն՝ անգամ ամենավատին պետք է սպասես: Մենք գիտենք մեր տեքստը և գիտենք՝ ինչ ենք ասելու, բայց չգիտենք՝ ինչ կասի հանդիսատեսը: Ամեն ինչ գալիս է հանդիսատեսի կրթվածությունից, նայած՝ ինչ հանդիսատես է ներկա լինում ներկայացմանը»:  

Նշենք, որ ներկայացումը կարող եք դիտել դեկտեմբերի 1-ին և 3-ին, այդ ժամանակ էլ կիմանաք, թե ինչպիսի ավարտ ունեցավ Տաթևի և Դավիթի սիրային պատմությունը

Today's most read news !
  • Սերժ Սարգսյանի արձագանքը Սեյրան Օհանյանի հայտարարությանը
  • Վախեցնող էր միայն այն փաստը, որ պետք է աշխատեի նման ռեժիսորի հետ. Անի Ամիրյանը Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում է նկարահանվում
  • Ընտիր ներդրումային դաշտ. էստի՜ համեցեք
  • Անահիտ Սիմոնյանը` թուրքական սերիալները պրոպագանդելու մասին
  • Քիմ Քարդաշյանի երեխաների նոր լուսանկարները
  • Քիմ Քարդաշյանը շիկահեր է դարձել
  • Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարները Նյու Յորքից
  • Արագածոտնի մարզի Ղաբաղթափա գյուղի բնակիչները գտնվում են շրջափակման մեջ
Comments