«Մանկական եվրատեսիլ-2016» միջազգային մրցույթում Հայաստանը գրավեց երկրորդ տեղը

«Մանկական եվրատեսիլ-2016» հեղինակավոր միջազգային մրցույթում հաղթեց Վրաստանի ներկայացուցիչ Մարիա Մամադաշվիլին: Հայաստանը 232 միավորով զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը: Մրցույթի հայաստանյան մասնակիցներ Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը ելույթ ունեցան երկրորդ համարի ներքո՝ ներկայացնելով «Տարբեր» երգը:

Մրցույթին գեղեցիկ և կախարդական բեմադրության հարցում մեր աղջիկներին աջակցել էին արագ փոխակերպման վարպետներ Սոս և Վիկտորյա Պետրոսյանները:

Մերի Վարդանյան և Անահիտ Ադամյան դուետը 12 միավոր ստացավ Սերբիայից, 10-ական միավոր Մալթայից, Մակեդոնիայից, Բելառուսից, Իսրայելից, 8-ական միավոր՝ Վրաստանից և Բուլղարիայից, 7-ական միավոր՝ Ռուսաստանից, Նիդերլանդներից, Կիպրոսից, 4-ական միավոր՝ Իռլանդիայից և Ավստրալիայից և 2 միավոր Ուկրաինայից:

Փորձագետները բարձր գնահատականներ տվեցին Հայաստանին, պատանի ժյուրիի ամենաբարձր՝ 110-ը միավորը նույնպես տրվեց մեր երկրին: Հայաստանը երկրորդ տեղը զբաղեցրեց՝ զիջելով Վրաստանին ընդամենը 7 միավոր:

Այս տարի մրցույթում որոշ փոփոխություններ էին տեղի ունեցել. մրցույթին հնարավորություն ունեին մասնակցելու 9-14 տարեկան երեխաները՝ նախկինում 10-15-ի փոխարեն: Այս տարի հանվել էր հեռուստադիտողի քվեարկությունը: Հաղթողը որոշվեց մասնակից երկրների պրոֆեսիոնալ և մանկական ժյուրիի կողմից, ինչպես նաև փորձագետների ժյուրիի քվեարկության արդյունքում, որի կազմում էին եվրոպացի երեք հայտնի արվեստագետներ:

Մրցույթին մասնակցեց եվրոպական 16 երկիր, նաև՝ Ավստրալիան։

Loading Player ...
Today's most read news !
  • Սերժ Սարգսյանը թիկունքից վտանգ է զգացել
  • Քոչարյան-Սարգսյան կոնսենսուսը ավարտվեց
  • Դժոխք էր՝ընկերուհիներ,առաջին ամուսնություն.Արման Նշանյանը՝ ամուսնալուծության և ներկայիս կնոջ մասին
  • Հիասթափություն, ափսոսանք, անիմաստ հիշողություն. Շուշաննա Թովմասյանը` չստացված հարաբերության մասին
  • Լայնամասշտաբ պատերազմ չի լինի, բայց պետք է աչքերն ու ականջները սրած պահենք. Կոմանդոս
  • Քաղաքական մեյմուններից մինչև ընտրական որսորդներ, ամենամեծ ստերից մինչև ամենակարող դրայվներ
  • Զ. Փոստանջյանը դուրս եկավ "Ժառանգություն" խմբակցությունից
  • Վերջին կոալիցիայի վերջը
Comments
Loading...