Latest 10 episodes

Շուշան Երիցյանը` որպես երգչուհի ներկայանալու եւ ԱՄՆ մեկնելու մասին


Մոդել, դերասանուհի Շուշան Երիցյանը մտածում է որպես երգչուհի ներկայանալու մասին. այս մասին Շուշանը հայտնեց Life.panorama.am-ին: 
 
«Անկեղծ ասած` արդեն երկու ամիս է Կոնսերվատորիայի դասախոս Նունե Ալբերտովնայի մոտ զբաղվում եմ ձայնիս մշակմամբ: Հստակ ասել չեմ կարող, բայց եթե որոշ ժամանակ անց զգամ, որ կարող եմ ինձ թույլ տալ որպես երգչուհի ներկայանալ, ապա ինչու ոչ` կերգեմ ու տեսահոլովակներ կթողարկեմ»,- նշեց մոդելը:
 
 Ի դեպ` Շուշանը մինչ ամանոր պատրաստվում է մեկնել ԱՄՆ եւ հոլիվուդյան շուկա մուտք գործել.
 
«Կարծում եմ` հայկական շոու բիզնեսը անկում է ապրում, այստեղ ամեն մեկը կարճ ժամանակում կարող է հասնել իր պիկին ու դրանից ավել առաջ չշարժվել եւ չաճել: Դրա համար էլ առջեւում կփորձեմ գնալ երազանքիս հետեւից: Ես չգիտեմ` որքանո՞վ ինձ մոտ կշստացվի, բայց ուզում եմ ամեն բան անել ու փորձել միացյալ նահանգներում գործող հայկական շուկայից դուրս որպես դերասանուհի քայլեր կատարել»,- նկատեց նա:
 

 
Շուշան Երիցյանը վստահեցրեց, երկարաժամկետ չի մեկնի ԱՄՆ.
 
«Այստեղ արդեն իսկ ունեմ մի քանի պայմանագրեր, որոնք պետք է իրականացվեն գալիք տարում, այնպես որ, ամեն ինչ  բարեհաջող ընթանալու դեպքում` մեկնելով ԱՄՆ, կարճ ժամանակ անց կրկին կվերադառնամ, իսկ արդեն հետագայում ավելի հաճախ կլինեն այցերս օվկիանոսից այն կողմ»,- ավարտեց մոդել-դերասանուհին:
Today's most read news !
  • Ելենա Արշակյան.«Գեւորգը լուրջ վնասվածք ունի, որը սերիալում ցույց չենք տալիս»
  • Տղամարդը «Օդնոկլասնիկի»-ով էջմիածինցի ամուսնացած կնոջից պահանջել է սեքս անել իր հետ կամ նրա նկարները պոռնոնկար դարձրած կտարածի
  • Ուրիշի ընտանիքը քանդելիս Աննա Հարությունյանը չէր էլ պատկերացնում, որ այդ տղամարդը այլ կնոջ հետ կամուսնանա
  • Երկար դադարից հետո Սոնան Միշոյի հետ լուսանկար է հրապարակել
  • Ժանտախտ խրախճանքի հետևանքով
  • Պատգամավորը «արհեստական» է համարում Կրթության և գիտության նախարարության որոշումը
  • Ո՞ւմ է պետք այսպիսի պետությունը
  • ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին հայկական պատվիրակության կողմից անդրադարձ կլինի դիվերսիոն ներթափանցմանը և Լապշինի գործին
Comments

Name: