«Ուզում էի, որ աղջիկս հայկական անուն ունենա». Սամվել Թոփալյանը երկրորդ անգամ հայր է դարձել

Դերասան Սամվել Թոփալյանն օրերս կրկին հայր է դարձել: Life.panorama.am-ի հետ զրույցում  երջանիկ հայրիկը հայտնեց, որ փոքրիկն ու մայրիկն արդեն տանն են եւ այսուհետ նրանց գեղեցիկ ընտանիքում երկու բալիկների քնքուշ ձայներն են լսվելու:
 
«Եթե առաջնեկի դեպքում էմոցիաներդ շատ խառն են, ապա երկրորդ անգամ ծնող դառնալու ժամանակ էմոցիոնալ առումով ավելի հանգիստ ես, միաժամանակ` կրկին անբացատրելի ջերումթյուն ես զգում, հատկապես: Զգացողությունները բառերով ես երբեք չեմ կարողանում նկարագրել, դա ավելի ներսի բան է, զգալ է պետք ուղղակի»,- կրկին հայր դառնալու տպավորություններից խոսելիս` նշեց Սամվել Թոփալյանը:
Դերասանի առաջնեկը տղա է, աղջիկը սպասված էր, սակայն իր խոսքով` ոչ պլանավորած.
 
«Աստծո կամքով մենք աղջիկ ունեցանք, այնպես չէր, որ ամեն ինչ արել ենք դրա համար: Ես էլ բոլոր հայ պապաների նման ուզում էի առաջինը որդի ունենայի ու կրկին Աստծո կամոք եղավ, սակայն ընդհանուր առմամբ, մեր տանը սեռային խտրականություն չկա»,- նշեց նա:
Ի դեպ` Սամվելը վստահեցրեց` 2.8-ամյա որդին միայն սկզբում է խանդել քույրիկին.
 
«Պատկերացրեք, մինչեւ քույրիկի հետ հանդիպումը շատ էր խանդում, լուսանկարները չէր ուզում նայեր, բայց երբ հանդիպեցին, սկսեց լավ վերաբերվել, անգամ առաջարկեց, որ իր մահճակալում քնի փոքրիկը: Իհարկե, առջեւում կլինեն խանդային իրավիճակներ, բայց մենք կփորձենք շատ սահուն անցկացնել, որպեսզի Արմենը հոգեկան տրավմա չունենա»,- նկատեց մեր զրուցակիցը:
Սամվելը պատմեց նաեւ, որ աղջկա անվան ընտրությունն անձամբ է կատարել.
«Ուզում էի, որ աղջիկս հայկական անուն ունենա ու որոշեցի նրան Արփեն անունով կոչել: Կարծում եմ` շատ գեղեցիկ ու հնչեղ անուն է»,- հավելեց նա:
 
«Նմանություններ գտնելու համար դեռեւս շուտ է, աղջիկս շատ փոքրիկ է. Ոմանք մամային են նմանեցնում, ոմանք`պապային: Ինքս ոչ մեկին չեմ նմանեցնում. Ժամանակը ցույց կտա, թե մեր աղջիկը ի՞նչ դիմագծեր է ժառանգել»,- նմանությունների մասին խոսելիս` նշեց դերասանը:
Զրույցի վերջում մեր հարցին, թե ի՞նչն է կարեւորում երեխաների դաստիրակության հարցում, որոնք երեխայի մեջ պետք է հիմնավորվեն հենց մանկուց, պատասխանեց.
 
«Կարծում եմ` շատ ծնողներ երեխային ավելի խանգարում են, քան դաստիարակում: Նախ պետք է ճանաչես երեխայիդ, նրա տեսակն ու դրանից ելնելով էլ փորձես խորհուրդներ տալ ու դաստիարակել: Ճանաչելով երեխայիդ տեսակը` պետք է փորձես նրան ավելի պիտանի դարձնես հասարակության համար: Ինձ համար դաստիարակության առաջին նախապայմանն է` ճանաչել երախայիդ տեսակն ու բնությունը: Ի վերջո նույն ծնողներից կարող են ծնվել իրարից տարբերվող մարդիկ: Ես շատ կցանկանամ, որ իմ երեխաները լավ մարդիկ լինեն, ամենակարեւորը` լավ հայ լինեն, որովհետեւ այդ տեսակն այսօր շատ է պակասում, բայց ինձ համար չափազանց մեծ արժեք է ներկայացնում»:
Today's most read news !
  • Սոֆի Դեւոյան.«Թոռնիկս մյուսների նախանձը չի առաջացնում»
  • Դերասանուհի Էթերի Ոսկանյանի նոր ֆոտոշարք ունի
  • Ես գեղեցիկ եմ, եւ իմ սիրտը զբաղված է. երիտասարդ դերասանուհի Եվա Զոհրաբյանը՝ կարիերայի և անձնական կյանքի մասին
  • Իսկ դուք գիտեք՝ քանի տարեկան են հայ հայտնիները
  • Զառան՝ «Քարե դարդ»-ի և ամերիկյան շրջագայության մասին
  • Զույգերը կարող են վիճել, բայց չդադարել սիրել. Արծրուն Չոբանյանը՝ «Փշրված պատրաքների մի գիշեր» ներկայացման մասին
  • Մերկել-Էրդողան «հակամարտությունն» ու Հայոց ցեղասպանությունը
  • Վերջին հրաժեշտը «Հաց բերողին»
Comments

Name: