Latest 10 episodes

Աստղիկ Սաֆարյանը՝ արդեն կայացած համերգների ու ապագա ծրագրերի մասին

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է երգչուհի Աստղիկ Սաֆարյանը, ով վերջին շրջանում բավականին մեծ ակտիվությամբ է ներկայանում իր երկրպագուներին:

Նախորդ ամիսներին երգչուհին Նարեկ Պետրոսյանի` Մեծ Հայքի Նարեկի հետ միասին զբաղված էր համերգենրով.
«Որոշ շրջան միացել էի Մեծ Հայքի Նարեկին ու միասին համերգենրով հանդես եկանք մեր ուսանողների համար: Համալսարանական շրջագայություն էինք կատարում ու շատ բուռն համերգներով ներկայանում մեր ուսանողներին: Ուրախ եմ, որ հանդիպեցինք երեւանյան գրեթե բոլոր ուսանողներին ու ջերմ ընդունելության արժանացանք: Նկատեմ նաեւ, որ նույն համերգային ծրագրով եւ միեւնույն խմբով մեկնեցինք նաեւ Արցախ, որտեղ հանդես եկանք ոչ միայն ուսանողների համար»,- պատմեց Աստղիկը:
Համերգային շրջագայություններն արդեն ավարտված են ու այս պահին երգչուհին մեծամասամբ զբաղված է իր ապրանքանիշի ընդլայնմամբ, որոնք շուտով կներկայացվեն:

Որպես ֆոտոմոդել ներկայացող երգչուհու ծրագրերում առջեւում նաեւ նոր ֆոտոշարքեր կան.
«Մինչեւ Ամանոր նոր ֆոտոշարքեր կներկայացնեմ, որոնց մասին չէի ցանկանա մանրամասնել` հետաքրքրությունը պահպանելու համար: Ի դեպ` արդեն չորրորդ անգամ է աշխատում եմ Ուկրաինայից եկած լուսանկարիչ Գոռ Ռոբերտովիչի հետ: Նա շատ տաղանդավոր լուսանկարիչ է, աշխատել է նաեւ ուկրաինական «Vogue» ամսագրի համար: Միասին շատ հեշտ ենք աշխատում, ընկալում ենք իրար մտքերն ու հաջող արդյունք ունենում»,- ընդգծեց ֆոտոմոդել երգչուհին:

Զբաղվածությունը երգչուհուն չի խանգարում նաեւ շարունակել ստեղծագործել.
«Թեեւ ընդամենը վերջերս թողարկեցի ձայնասկավառակս, սակայն ինձ միշտ ամեն բան քիչ է թվում: Այնպես որ արդեն նոր ստեղծագործություններ կան: Մի նոր ռիթմիկ երգ եմ գրել, որի բովանդակությունը շատ մասայական է, կարծում եմ` ամեն մեկն իրեն կգտնի դրա մեջ:  Ի դեպ` վերջերս մտածում էի տեսահոլովակի մասին ու անընդհատ տատանվում էի երգի ընտրության հարցում: Հիմա, երբ կա այս նոր երգս, հասկացա, որ ոչինչ պատահական չէր, ուրեմն պետք է տեսահոլովակը մի փոքր ուշանար, որպեսզի ծնվեր այս երգս: Այնպես որ, առջեւում սպասվում է նոր աշխատանք»,- նշեց նա:
Աստղիկը շեշտեց` մի թերություն ունի.

«Ես փորձում եմ ինձ համար անընդհատ նոր աշխատանքներ ստեղծել, չեմ թողնում ինքս ինձ հանգստանալ, քանի որ մի թերություն ունեմ, երբ ինքս ինձ մի փոքր հանգիստ եմ տալիս, ընթացքում այդ հանգիստը, դադարը կարող է երկարել: Սրանից վախենալով` անընդհատ փորձում եմ դադար չվերցնել»,- հավելեց երգչուհին:

Անդրադառնալով «Pan Armenian Entertainment Awards 2016» մրցանակաբաշխությանը, որին Աստղիկ Սաֆարյանին չէին հրավիրել, մեր հարցին, թե ինչով է բացատրում դա, պատասխանեց.

«Այդ մրցանակաբաշխությանը իմ մասնակցությունը չի եղել` հրավեր չստանալու պատճառով, հակառակ դեպքում, բնականաբար, սիրով ներկա կլինեի: Աշխարհում ընդունված է, որ մրցանակաբաշխություններին պետք է ներառվեն մարդիկ, ովքեր այդ տարի շատ աշխատանք են կատարել: Մրցանակաբաշխություններին ներկայացվում են հենց այդ աշխատանքները: Ավելորդ համեստություն չեմ անի, քանի որ բացահայտ է իմ գործունենությունը: Ես իսկապես նախորդ տարվա ընթացքում մեծ աշխատանքներ եմ իրականացրել, որը երեւի աննկատ է մնացել նրանց համար: Իհարկե, հիմա բոլորովին վատ չեմ զգում, քանի որ երբեք ոչինչ չեմ արել մրցանակաբաշխությունների կամ մրցանակների համար, ես գործել եմ, որ պատմություն թողնեմ, արել եմ ամեն բան իմ երկրպագուների համար: Ինչեւէ, միգուցե կազմակերպիչները ավելի հակված են ամեն տարի նույն կազմով աշխատել: Ամեն դեպքում  շատ գեղեցիկ էր մրցանակաբաշխությունը կազմակերպված: Ես գործի կողմնակիցն եմ եւ ուրախ եմ գործընկերներիս համար, ովքեր եւս աշխատել են ու ստացել մրցանակներ, շնորհավորում եմ բոլորին»:

Today's most read news !
  • Որոշ տղամարդիկ ինձնից վախենում են. Ռուզան Ավետիքյան
  • Նելլի.«Մխիթարանքը երկու երեխաներս են»
  • Քորթնի Քարդաշյանը չորրորդ երեխային է սպասում
  • Մենք ու նրանք
  • 19-ամյա երիտասարդին սպանած 21-ամյա երիտասարդը տեղափոխվում է դատարան
  • Խմած վարորդներն իրենց «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաներով հայտնվեցին Երևանի «գաի պլաշչադկայում»
  • Ավտովթար Երևանում. փրկարարները վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել մեծ դժվարությամբ
  • Արամեի կնոջը հղիությունը շատ է սազում. նոր լուսանկարներ
Comments

Name: