Սիլվան վաղուց երկրորդ անգամ է նշանադրվել. Երգչուհու հայրը` նրա անձնական կյանքի մասին

Այսօր համացանցում երգչուհի Սիլվա Հակոբյանի լուսանկարներն են տարածվել, որտեղ երգչուհին մի երիտասարդի ընկերակցությամբ է: Լուսանկարները շատերի համար կասկածներ են առաջացրել, որ Սիլվան բոլորից գաղտնի կրկին սիրելի ունի:

Լուրերը ճշտելու նպատակով Life.panorama.am-ը կապ հաստատեց երգչուհու հայրիկի` Հակոբ Հակոբյանի հետ, ով մեզ հետ զրույցում բացառիկ բացահայտում արեց.

«Սիլվան այլեւս 18 տարեկան չէ, նա իրավունք ունի անել այն, ինչ ուզում է եւ ինքնուրույն որոշումներ կայացնել: Ինչ վերաբերվում է լուսանկարներին, կասեմ, որ Սիլվան վաղուց երկրորդ անգամ է նշանադրվել, այդ երիտասարդը նրա նշանածն է, նշանադրությունն էլ վաղուց է կայացել, պարզապես այդ ամենը շատ փակ էր պահվում»:

Երգչուհու հայրը, ով զբաղվում է նաեւ դստեր պրոդյուսինգով, հրաժարվեց այլ մանրամասներ հայտնել Սիլվայի անձնական կյանքից:

Life.panorama.am-ը երջանկություն եւ անսահման սեր է մաղթում Սիլվա Հակոբյանին:

Today's most read news !
  • Վաչե Թովմասյանի կինը հղիությունից հետո վերականգնել է գեղեցիկ կազմվածքը
  • Արեւիկ Ուդումյանի հարստանալու բանաձեւը
  • Կցանակնամ, որ մարդիկ հասկանան, թե էս երկրում ո՞վ է իսկապես իրենց ծաղրում. Շուշանիկ Արևշատյանը՝«X-Factor»-ը քննադատողներին
  • Քիմ Քարդաշյանի քույրերը ցուցադրել են իրենց հրապուրիչ կազմվածքը
  • Հենրիխ Մխիթարյան. «Երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար»
  • Անկախ երգի ընտրությունից՝ երգչի համար շատ կարեւոր է սատարումը. Արամ MP3-ը՝ «Եվրատեսիլ-2017»-ում հայաստանյան երգի մասին
  • Պարոն ոստիկանապետ, ՃՈ աշխատանքը ձեր անձնական կոնտրոլի տակ վերցրեք. Կարեն Կարապետյան
  • Թեժ քննարկում Փարաքարում. ներկա էին ոստիկանապետը, ՃՈ պետի տեղակալը, պատգամավորը
Comments

Name: