Latest 10 episodes

Ամուսնությունից հետո ո՞ր երկրում են բնակություն հաստատել Սուսաննա Պետրոսյանը և Գեորգ Գասպարյանը

Օգոստոս ամսին երգչուհի Սուսաննա Պետրոսյանն ամուսնացավ. մեկ ամիս անց զույգը երկարաժամկետ բնակության մեկնեց Չինաստան: Արդեն չորս ամիս է՝ զույգը բացակայում է հայրենիքից, իսկ մեկնելու նպատակների մասին Սուսաննա Պետրոսյանը պատմել է BlogNews.am-ին:

«Քանի որ ամուսինս մասնագիտական բարձր որակավորումը բարձրացնելու հրավեր ստացավ Չինաստանից, որոշեցինք ժամանակավորապես տեղափոխվել այստեղ: Այստեղ ժամանակավոր ենք բնակվում՝ հայրենիք վերադառալու նպատակով»:

Երգչուհին պատմում է, որ Չինաստանում շատ են գնահատում իրենց մշակույթը, և այլ ազգի մշակույթը ևս հետաքրքիր է նրանց: «Ես, առիթը բաց չթողելով, ընդունվեցի Չանգ Չուն քաղաքի ինստիտուտը, փորձում եմ լեզուն յուրացնել, ինչպես նաև ուսումնասիրել մշակույթը: Սովորում եմ իրենց երաժշտական գործիքները նվագել, մասնավորապես՝ «Գու ջան» գործիքը, որը շատ նման է մեր ազգային քանոնին»:  

Երգչուհին պատմում է, որ ինստիտուտում կան ապագա երգչուհիներ, ովքեր, տեղեկանալով Սուսաննայի՝ երգչուհի լինելու մասին, ցանկություն են հայտնել համագործակցելու նրա հետ. «Կան նորաստեղծ ուսանողական բենդեր և ցանկություն ունեն նոր բաներ սովորելու: Շատ հետաքրքիր է նրանց հետ աշխատելը: Այս երկրում, իհարկե, հետաքրքրություններ կան, ամեն դեպքում ինձ հետաքրքիր է ուսումնասիրել նոր մշակույթ. ես ունեմ շատ լավ ուսուցչուհի: Ես երբեք իմ հայրենիքը չեմ փոխարինի մեկ այլ երկրի հետ, որովհետև ես ինձ երջանիկ կզգամ միայն իմ հայրենիքում: Դա չի նշանակում, որ այստեղ երջանիկ չեմ, քանի որ իմ ամուսինը իմ կողքին է: Սա ժամանակավոր բնույթ է կրում, դրա համար էլ չեմ տխրում»: 

Սուսաննան խոստավանում է, որ շատ է կարոտում հարազատներին և ընկերներին. «Կարոտում եմ հայկական սնունդը, իհարկե, փորձում ենք այստեղ որոշ բաներ պատրաստել, բայց կան բաներ, որոնք գոյություն չունեն: Չենք համակերպվում ջրի և սննդի հետ, ինչպես նաև եղանակի, քանի որ բավականին ցուրտ է»,- եզրափակեց Սուսաննան:

 

Today's most read news !
  • Ունեցա այն, ինչի մասին երազում էի. Լուսին Վարդանյան
  • Դերասան Ալեքսանդր Բաբասյանը հերթական անգամ քննադատությունների թիրախում է հայտնվել
  • Ես ուրախ եմ, որ չկա թուլություն ուժեղ սեռի հանդեպ. Գևորգ Գրիգորյան
  • Սիրուշոյի նոր լուսանկարները
  • 1991թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Էջմիածնում անփորձ վարձու մարդասպանը չի կարողացել սպանել զոհին, իրերի բերմամբ ինքնասպան է եղել
  • Երկրպագուներն ամբողջ աշխարհից շնորհավորել են Մխիթարյանին
  • Լեոնիդ Ագուտինը և «Էսպերանտո» խումբը հանդես կգան Երևանում
  • Կրասնոդարում վթարի է ենթարկվել Երևան-Սանկտ Պետերբուրգ միկրոավտոբուսը. հայտնի են տուժածների անունները
Comments

Name: