Latest 10 episodes

Դիանա Մալենկոն՝ հղիության լուրերի մասին

Վերջին շրջանում լուրեր են շրջանառվում, որ դերասանուհի, հաղորդավարուհի Դիանա Մալենկոն հղի է: Նման խոսակցությունների առիթ է դարձել նրա գիրանալը: Լուրերի իսկությունը պարզելու համար BlogNews-ը զրուցեց Դիանայի հետ:

«Իհարկե, այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Ես դեռ չեմ ամուսնացել,- ասաց Դիանան ու հավելեց,- դա մի խեղկատակի գրած է, ով փորձել է դիտումներ հավաքել իմ միջոցով»:

Ամռանը Բալիում նշանված դերասանուհին նշեց, որ հանգստից հետո ավելորդ կիլոգրամներ էր հավաքել: «Բալիից հետո գուցե և գիրացել էի մի քանի կգ: Երբ աշխատանքային խիտ գրաֆիկից հետո 1 ամիս լիարժեք հանգստանում ես, կարող ես և գիրանալ»,- ասաց նա:

Դիանան մի քանի օր առաջ է վերադարձել ԱՄՆ-ից, ուր մեկնել էր «Pan Armenian Entertainment Awards» մրցանակաբաշխությանը մասնակցելու համար: Դերասանուհին նշեց, որ արդեն վերականգնում է կառուցվածքը. «Նյու Յորքից հետո 4 կգ նիհարել եմ, այնպես որ հետաքրքրվողները կարող են հանգիստ լինել»:

 

Today's most read news !
  • Եթե կողքիս չլիներ իմ ամուսինը, ես ոչինչ չէի ունենա. Էմմա Մանուկյան
  • Երևանյան փաբում երիտասարդը սիրած աղջկա ստացած sms-ները կարդալուց հետո դաժան ծեծի է ենթարկել նրան
  • Ինձ էլ են պետք այս դադարները, հիմա այլ բաների մասին չեմ էլ մտածում. Գայանե Բալյան
  • Աշոտ Տեր-Մաթեւոսյանի 32-ամյակի ինտրիգները
  • Ուզում եմ, որ մի քիչ բախտ ունենամ. Անուշկա Մարգարյանը 28 տարեկան է
  • Քիմ Քարդաշյանն ամուսնուն համոզել է մասնակցել իր ռեալիթի շոուի հերթական սեզոնին
  • «Մեր բակը» 20 տարի անց». Հանրայինի «Հենց այսպես էլ ապրում ենք» հաղորդման հրաշալի թողարկումը
  • «Գաի պոստ»-ի մոտ Range Rover-ի վարորդը բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել
Comments

Name: