Latest 10 episodes

Ո՞ր երկրում է Իրինա Թովմասյանի դուստրը՝ Մեգգի Բադիրյանը նշել իր ծննդյան օրը

«Այս օրը 14 տարի առաջ իմ Արևը՝ Մեգգի Բադիրյանը, իմ գանձը, իմ լույսը, իմ խելացի ու բարի աղջիկը ինձ դարձրեց աշխարհի ամենաերջանիկը )))) Աստված տա՝ դու միշտ լինես երջանիկ ու առողջ իմ ԱՐևԻԿ, սիրում եմ քեզ Աշխարհի չաաաաաաափ»․ այսպես էր իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել դստերը Իրինա Թովմասյանը: Մեգգին այսօր դարձավ 14 տարեկան։ Նա հիմա մայրիկի հետ Պրահայում է, իսկ BlogNews.am-ի հետ զրույցում պատմել է ծննդյան անակնկալների մասին:   

Մեգգի համար ծննդյան ամենալավ նվերը ծնողների անակնալն էր. «Մոտ երկու ամիս առաջ ունեցա իմ երկրորդ փոքրիկ մենահամերգը: Այդ ժամանակ ինձ հարցրին, թե ինչ եմ ես ուզում ամենից շատ, ասացի՝ Պրահայում լինել: Երկու ամիս անց ծնողներս անակնալ մատուցեցին ինձ»:

Հետաքրքիր նվերիների շարքից երգչուհին ավելացրեց ևս մեկը. «Ծաղրանկարս, որը միշտ ժպիտով կհիշեմ: Կառլոֆ կամրջի վրա նկարեց նկարչուհին: Այնքան ծիծաղելի էր, որ բավականին հանդիսատես ունեի, իսկ ամենահետաքրքիրն այն էր, որ նկարչուհին, չիմանալով, որ երգչուհի եմ, ինձ նկարեց այդ կերպարում: Երևի զգաց»: 

Արդեն երեկոյան Մեգգին մայրիկի հետ կփչի մոմերը և երազանք կպահի. «Այնքան լավ եմ ինձ զգում, որ այս պահին էլ ոչինչ ավել չեմ ուզում: Իմ բոլոր ծննդյան օրերը միշտ հիշվող են եղել, և ամեն տարի ասում եմ՝ դա իմ լավագույն ծնունդն էր: Նշելու վայրը ընտրել ենք շատ պատահական զբոսնելիս, քանի որ Պրահայում ամեն քայլափոխին կարող եք հետաքրքիր տեղեր տեսնել»,- եզրափակեց երգչուհին: 

Իրինան և Մեգգին դեկտեմբերի 3-ին կվերադառնան և կպատրաստվեն Մեգգիի ձայնասկավառակի շնորհանդեսին:

Today's most read news !
  • «Սպոն շատ ավելի տպավորիչ էր, ավելի մնայուն դարձավ». Դավիթ Թադևոսյան
  • Նաիրա Մովսիսյան.«Երկուսի դեպքում էլ մեծ պատասխանատվություն եմ զգում»
  • Արտակարգ դեպք Կապանի ԲԿ-ում. բժիշկը փորձել է բռնաբարել հիվանդ աղջկան
  • 61-ամյա Քրիս Ջենները պատրաստվում է ամուսնանալ 36-ամյա ընկերոջ հետ
  • Նա ժամանակին չթողեց ինձ սխալ քայլեր անել. Մարտա
  • Մխիթարյանի մանչեսթերյան կյանքի մասին
  • Ընկերական հավաքույթներ․ Քիմ Քարդաշյանն ու Նաոմի Քեմփբելը հանդիպել են Նյու Յորքում
  • Մանվել Գրիգորյանի ճակատագիրն անհայտ է. Սերժ Սարգսյանը նրա հետ կապված այլ պլաններ ունի
Comments

Name: