Քիմ Քարդաշյանին զայրացրել է ամուսնու կողմից տան վերանորոգման համար 8 միլիոն դոլար ծախսելը

Ամերիկյան TMZ պարբերականի փոխանցմամբ՝ հայտնի է դարձել հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ու նրա ամուսին Քանյե Ուեսթի հարաբերություններում լարվածության առաջացման պատճառը։

Խնդիրը եղել է ֆինանսական բնույթի։ Քիմը վերջերս պարզել է, որ ամուսինը իրենց նոր առանձնատան վրա ծախսել է 8 միլիոն դոլար։ Ընդգծվում է, որ ամուսիններն այդ տունը գնել են 12 միլիոն դոլարով։

Վերանորոգման ծախսը մեծ է եղել անգամ Քիմի նման հարուստի համար, սակայն նրան առավել զայրացրել է այդ ծախսերի անհեթեթությունը։

Նախկինում Քանյեն մի քանի անգամ դիզայներներին հարկադրել է փոփոխություններ անել նախագծում, երբ Քիմը եղել է աշխատանքի մեջ։ Քիմի կարծիքով՝ այդ փոփոխությունները նույնպես անհեթեթություն են։

Today's most read news !
  • Որ փոփոխությունը չլինեն միայն ազգանունները
  • Ինչպես չսպանվել սահմանին
  • Իրան՝ ճակատ, որը մնում է հետին պլանում. Milliyet, Թուրքիա
  • Ընդառաջ գնալը անհրաժեշտություն է
  • Սպասել երրորդի՞ն… երկրորդ պատերազմն ընդհատվե՞լ է
Comments
Loading...