Սարգիս Գրիգորյանը` «Երկրաշարժ» ֆիլմի և ապագա ծրագրերի մասին

Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասան Սարգիս Գրիգորյանը: 
 
Նախ խոսելով վերջերս մեծ էկրաններ բարձրացած Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմից, Սարգիսը ոչ միայն ամփոփեց տպավորությունները, այլեւ անդրադարձավ ֆիլմի պրեմիերային արված լուսանկարներից հետո տարածված քննադատություններին, որոնցում վատաբանել էին ներկաների ուրախ տրամադրությունը.
 
«Առաջին հերթին պետք է ասեմ, որ ինձ համար մեծ ուրախություն է, որ հայկական կինեմատոգրաֆիայում ծնվեց այս ֆիլմն ու արդեն ներկայացված է հանդիսատեսին: Մենք ունեցել ենք շատ տպավորիչ նկարահանման օրեր, քանի որ նկարահանում էինք մի ֆիլմ, որի իրական բովանդակությունը խորը հետք է թողել մեր բոլորի կյանքում»,- նշեց Սարգիսն ու շարունակեց.
 
«Ինչ վերաբերվում է քննադատություններին, պետք է ասեմ, որ ցավում եմ այսօր տիրող չարության համար: Այո, մենք պրեմիերային լայն ժպիտով նկարվում էինք, ու ոչ թե նրա համար, որ շատ ուրախ էինք, որ 1988-ին նման դեպք է տեղի ունեցել, այլ նրա համար, որ նման ֆիլմ է նկարվել, որով գալիք սերունդն էլ կտեղեկանա այդ արհավիրքի մասին: Գիտեք, զազրելի է, երբ մարդիկ ուղղակի սիրում են վատաբանել, չարախոսել, բայց ես չեմ էլ կենտրոնանում այլեւս դրանց վրա: Այսօր ես հպարտ եմ, որ ունենք Սարիկ Անդրեասյանի նման ռեժիսոր, ով հանձն առավ նկարել այդ ֆիլմը` անկախ նրանից դա մարդկանց մի մասի հավանությանը արժանացավ, թե ոչ: Կրկնակի հպարտ եմ, որ այդ ֆիլմում, որտեղ նկարահանվում էին նաեւ մի շարք տաղանդավոր ու անվանի ռուս դերասաններ, սակայն մեր վաստակաշատ ու տաղանդավոր դերասանները շատ ավելի լավ էին խաղում. Այս հարցում գուցե պատճառներից մեկն էլ այն էր, որ մեր վշտի մասին էր ֆիլմը, մեզնից շատերը տեսել են այդ երկրաշարժը ու ապրել այդ ողբերգությունը»:
 
Վերջերս Սարգիս Գրիգորյանը կրկին նկարահանվել է ոչ պակաս կարեւոր բովանդեակություն ունեցող ֆիլմում.
 
«Հավանաբար 2017-ի սկզբին մեծ էկրաններ կբարձրանա կինոօպերատոր ու ռեժիսոր Շավարշ Վարդանյանի ֆիլմը, որը Արցախյան պատերազմի մասին է: Ինչպես շատերը գիտեն` 90-ականներին Շավարշ Վարդանյանը եւ նկարահանել, եւ կռվել է մարտի դաշտում, իսկ այսօր իր տեսածն ու ապրածը ֆիլմով է վերարտադրում: Այստեղ ես զինվորականի եմ մարմնավորում, հետաքրքիր կերպար է ստացվել»,-պատմեց Սարգիսն ու հավելեց, որ սպասվող ֆիլմի մասին մանրամասներ կխուսափի նշել, թողնելով դա ռեժիսորին:
 
Զրույցի վերջում Սարգիս Գրիգորյանը նշեց նաեւ, որ գալիք տարվա հետ կապված մեծ ծրագրեր ունի, իր խոսքով` չաշխատել չի կարողանա, մնում է հերթով իրականացնել բոլոր ծրագրերը:
 
Today's most read news !
  • «Հանրային լինել դեռ չի նշանակում հանդուրժել նման դրսևորում սեփական անձի նկատմամբ». Մերի Հակոբյան
  • Գուցե իմ ստացած դաստիարակությունն է պատճառը, որ հրաժարվում եմ բաց տեսարաններում նկարահանվել. Եվա Բաղդասարյան
  • Քիմ Քարդաշյանը կես միլիոն դոլար է ստանում Instagram-ում գովազդային մեկ հրապարակման համար
  • Առնվազն անբարոյականություն կլինի թերագնահատել ՀՀԿ-ի այս ցուցակը
  • Ուտել-խմելու պրոցեսը սիրում եմ, բայց այսօր ընկերական մթնոլորտում չեմ նշի ծննդյանս օրը. Մհեր Խաչատրյան
  • Հենրիխ Մխիթարյանը և Յուրա Մովսիսյանը միմյանց դեմ կխաղան
  • Կայացավ «Հաց բերողի» հոգեհանգստյան արարողությունը
  • Նա իր կյանքի արժեքը մեզ թողնելով՝ մեզ համար օրինակ դարձավ. Արսինե Խանջյանը՝ Հաց բերողի հոգեհանգստին
Comments

Name: