Latest 10 episodes

Արտակ Վարդանյանը «Ադամի միջազգային լրագրողական մրցույթ»-ում արժանացել է հատուկ մրցանակի

«Երևանն է խոսում» հաղորդման հաղորդավար Արտակ Վարդանյանը օրերս Կիևում կայացած «Ադամի միջազգային լրագրողական մրցույթ»-ում  արժանացել է հատուկ մրցանակի: BlogNews-ը  զրուցել է հաղորդավարի հետ՝ պարզելու մրցույթի մանրամասները:

«Ընդհանուր նախընտրական փուլը հաղթահարած երկրները 10-ից ավելի են եղել, որոնցից եղել է 206 հայտ, իսկ մրցույթին նոմինացվել էր 12 աշխատանք, որոնցից էլ հաղթեցին ընդամենը 6-ը և երկու հատուկ մրցանակ: Այս լրագրողական մրցույթը շատ հեղինակավոր ու պոպուլյար է հատկապես ԱՊՀ երկրների տարածքում և հեռարձակվում էր Մոլդովայի, Վրաստանի, Ուկրաինայի, ինչպես նաև Գերմանիայի Հանրային հեռուստաընկերությունների ուղիղ եթերում: Միջոցառումը տեղի է ունեցել Կիևի քաղաքապետարանում։ Որպես հատուկ հյուրեր՝ ներկա էին Գերմանիայի դեսպանը, Եվրոպական հեռարձակողների միության ներկայացուցիչը, մարդիկ, ովքեր եղել են ժյուրիի կազմում: Սա մեդիանախաձեռնությունների կենտրոնի հետ կատարված աշխատանք էր: Այս մրցույթի մասին տեղեկացել եմ հայտարարությունից, ու չնայած մրցույթի խիստ կանոնակարգին, որը պահանջում է իսկապես մեծ պրոֆեսիոնալիզմ, որոշեցի մասնակցել»:

Մրցույթի նպատակների մասին հարցին մեր երկրի պատվիրակը պատասխանեց. «Մրցույթի նպատակը լրագրողական աշխատանքով հանդուրժողականություն քարոզելն է, ինչպես նաև մասնակից երկրների ենթամշակույթներն ու միջմշակութային շփումները լուսաբանելը: Մրցույթի անվանակարգերը շատ տարբեր են՝ «դոկումենտալ ֆիլմեր», «ինտերնետ նախագծեր», «օնլայն մեդիա», «մուլտիմեդիա». ես մասնակցում էի «լրագրողական աշխատանք» անվանակարգում: Այդ անվանակարգում կարող էր լինել ցանկացած լրագրողական աշխատանք՝ լրագրության ցանկացած ժանրից»:

Реклама 30

Մեր այն հարցին, թե արդյոք թեժ էր մրցակցությունը, նա նշեց. «Այս անվանակարգում ոչ մի երկրից ոչ մի հայտ չի ընդունվել, այսինքն՝ աշխատանքները չեն հաղթահարել նախորդ փուլերը, միայն իմ աշխատանքն էր անցել, որն ավելի շատ առանձնացել է իր հստակ լրագրողական աշխատանքով ու պրոֆեսիոնալիզմով ու նաև թեմայով, ինչն էլ գրավել էր ժյուրիի ուշադրությունը, և նրանք որոշեցին իմ աշխատանքը արժանացնել հատուկ մրցանակի: Այս անվանակարգում երբեք ոչ մեկին նման մրցանակ չի շնորհվել»:

Ի՞նչ թեմա էր ընտրել իր աշխատանքի համար հարցին Արտակ Վարդանյանը պատասխանեց. «Իմ թեման Մուցք գյուղի գյուղապետի մասին է, ով 17 տարի եղել է այդ պաշտոնում, և ահա 17 տարի անց նրա կինը որոշել է ամուսնու դեմ թեկնածություն դնել: Իհարկե, կինը դա արել է՝ հաշվի առնելով, որ իր ամուսինն է հաղթելու: Բայց այս քայլով նա ընտրությունների շուրջ ինտրիգ է ստեղծել: Իմ ռեպորտաժը ցույց է տալիս, թե ինչպես է կինն իբրև պայքարում ամուսնու դեմ, ինչպես է գնում քարոզարշավի, ինչպես է մարդկանց համոզում, որ իրեն ընտրեն, իսկ հետո գալիս տուն ու երեկոյան ամուսնու հետ շփվում, իսկ ամբողջ գյուղն էլ գուշակում է, թե ընտրություններից հետո ով կլինի նրանց տան ղեկավարը, եթե հաղթի կինը: Ահա այսպիսի ներգյուղական, միջմշակութային պատմություն»:

Որպես մրցույթի մասնակից՝ Արտակը հետևել է նաև իր մրցակիցների աշխատանքներին ու հատկապես առանձնացնում է Վրաստանի պատվիրակի աշխատանքը. «Ինձ շատ դուր եկավ Վրաստանի ներկայացուցչի աշխատանքը, ով մասնակցում էր «մուլտիմեդիա» անվանակարգում: Այդ երիտասարդը պորտալ էր բացել, որի մասնակիցները կոնֆլիկտային թեմաներ ունեցող երկրների ներկայացուցիչներ էին, ովքեր պատրաստում էին շատ հուզիչ ու հետաքրքիր վիդեոպատմություններ»: 

Today's most read news !
  • Սերժ Սարգսյանի արձագանքը Սեյրան Օհանյանի հայտարարությանը
  • Վախեցնող էր միայն այն փաստը, որ պետք է աշխատեի նման ռեժիսորի հետ. Անի Ամիրյանը Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում է նկարահանվում
  • Ընտիր ներդրումային դաշտ. էստի՜ համեցեք
  • Անահիտ Սիմոնյանը` թուրքական սերիալները պրոպագանդելու մասին
  • Քիմ Քարդաշյանի երեխաների նոր լուսանկարները
  • Քիմ Քարդաշյանը շիկահեր է դարձել
  • Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարները Նյու Յորքից
  • Արագածոտնի մարզի Ղաբաղթափա գյուղի բնակիչները գտնվում են շրջափակման մեջ
Comments