Latest 10 episodes

Հաղթանակն ինձ առաջին հերթին ինքնավստահություն է տվել. Արտակ Վարդանյանը` «Ադամի միջազգային լրագրողական մրցույթ»-ի մասին

Օրեր առաջ Կիևում կայացած «Ադամի միջազգային լրագրողական մրցույթ»-ում հաղորդավար Արտակ Վարդանյանը  արժանացել է հատուկ մրցանակի: Արտակը մրցույթին ներկայացրել է Մուցք գյուղի գյուղապետի ընտրության մասին  պատմություն, որով գրավել է կազմակերպիչների ուշադրությունը:
 
«Նախ պետք է ասեմ, որ այս հաղթանակն ինձ առաջին հերթին ինքնավստահություն է տվել, քանի որ դա խոսում է այն մասին, որ ռեալիզացվում եմ ոչ միայն հայկական լրատվության մեջ: Նաեւ հասկացա, որ այն, ինչ անում ենք այստեղ` Հայաստանում, կարող է մրցունակ լինել արտերկում: Այս հաղթանակը խթանիչ ուժ հանդիսացավ` ապագայում էլ ավելի մեծ ոգեւորությամբ աշխատելու ու նոր բարձրունքներ գրավելու համար»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Արտակ Վարդանյանն ու շարունակեց.
«Աշխատանքը, որ ներկայացրել էինք, խիստ լրագրողական էր, որտեղ պահել էինք բոլոր անհրաժեշտ կանոններն ու էթիկայի նորմերը. Սրանք ընդգծում են ինքնավստահությունդ լրագրողական աշխարհում»:
 
Անդրադառնալով թեմայի ընտրությանը` լրագրողը պատմեց.
«Ես եւ շոուներ եմ վարում, եւ զբաղվում եմ լրագրությամբ: Ցանկացած աշխատանք կատարելով` փորձում եմ պահպանել բոլոր կանոնները, ինչը լրագրության ոլորտում աշխարհում ամենաշատն է գնահատվում: Ինչ վերաբերվում է թեմային, դա իմ հերթական ռեպորտաժներից մեկն էր, իսկ հետո, երբ հայտարարվեց մրցույթի մասին, հասկացա, որ իմ այդ ռեպորտաժը համապատասխանում է մրցույթի կանոններին ու որոշեցի հայտ ներկայացնել: Ի դեպ` իմ անվանակարգում ուրիշ ոչ մի լրագրողի հայտը չի ընդունվել` չհամապատասխանելու պատճառով: Այնպես որ «Լավագույն լրագրողական աշխատանք» անվանակարգում ես միակն էի»:
 
Արտակն առաջին անգամ չէ, որ մասնակցում է միջազգային լրագրողական մրցույթի, առջեւում էլ, կրկին իր ուժերը կփորձի այլ միցույթներում.
««Ադամի միջազգային լրագրողական մրցույթ»-ը շատ հայտնի է մեր ոլորտում: Ի դեպ` այս մրցույթին մասնակցելով` նոր իրավունք է ընձեռվում մասնակցելու այլ փառատոնների եւս: Ինչպեսեւ այս մրցույթին մասնակցելու իրավունք ստանալու համար եւս պետք է նախկինում փորձ ունենայիր»,- հավելեց հաղորդավարը:
 
Մրցույթի շրջանակում Արտակն իր համար հաղթանակից զատ այլ ձեռքբերումներ եւս առանձնացնում է.
 
«Նախ արդեն իսկ հետաքրքիր առաջարկներ ունեմ` սկսած նրանից, որ «Ադամի միջազգային լրագրողական մրցույթ»-ում հաղթողներին հնարավորություն է տրվում արտերկրում ուսում ստանալ` մեծ արտոնություններով: Այսինքն, եթե հաղթողների շրջանակից դիմողներ լինեն, նախապատվությունը կտրվի հենց նրանց: Նաեւ նրանք առաջարկում են կրկին հեղինակավոր մրցույթներում հայտագրվել, որը հնարավոր կլիներ հաղթելուց հետո միայն: Սակայն ինձ համար ամենակարեւոր ձեռքբերումն ու հնարավորությունը` շփումն էր իմ գործընկերների հետ. միասին հետաքրքիր փորձի փոխանակում ունեցանք: Ի դեպ` ասեմ, որ շփվելով իրենց հետ, պարզեցի` մենք մեր մտածողությամբ չենք տարբերվում իրենցից, միայն բոլորիս է հայտնի, որ մենք տեխնիկապես ենք հետ: Թեեւ իմ աշխատանքը, որը նկարվել էր սովորական տեսախցիկով, գրավել էր ժյուրիին նրանով, որ այն բացառիկ լրագրողական աշխատանք էր` հրաշալի պատմությամբ»,- պատմեց լրագրողը:
Today's most read news !
  • Հայ հայտնիներ, ովքեր հարսանեկան զգեստ կրել են առայժմ միայն նկարահանումների ժամանակ
  • Քիմ Քարդաշյանը՝ Դուբայում
  • Սկանդալային «Գլենդել լայֆ» հեռուստանախագծից հայտնի մոդելի սեքսուալ լուսանկարները
  • Վաչե Ամարյանը հայր է դարձել
  • «Չէին սպասում» հաղորդման հյուրը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է
  • Պետք է փախչել… Ինչո՞ւ Մխիթար Ավետիսյանն այլևս եթերում չէ
  • Կարեն Կարապետյանին կանչեցին Մոսկվա. 2018-ի հանգուցալուծո՞ւմ
  • Պուտինի կոմպրոմատը կամ ինչպես Թրամփի «լեվի գնալը» թանկ արժեցավ ԱՄՆ ժողովրդավարության համար
Comments

Name: