Նորթ Ուեսթը շատ է կարոտում հորն ու նվեր է պատրաստել Քանյեի վերադարձի համար

Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի դուստրը՝ Նորթը, անհամբեր սպասում է, թե երբ է հայրը տուն վերադառնալու։ Նորթը նաև նվեր է պատրաստել հոր համար, որպեսզի այն նվիրի, երբ հայրը հիվանդանոցից տուն վերադառնա։
 
«Նորթը շատ է կարոտում Քանյեին։ Անընդհատ հարցնում է, թե որտեղ է հայրը ու հույս ունի,որ այս շաբաթ նա տուն կվերադառնա»,-այս մասին ասել է HollywoodLife-ի աղբյուրը։ 
 
Աղբյուրը հայտնել է, որ Նորթն աշխատում է գեղեցիկ ընտանեկան նկարի վրա, որում պատկերել է իրեն, Քիմին, Սենթին ու իհարկե Քանյեին։
«Նա անգամ հորը նկարել է բեղով ու մորուքով ու նկարի վրա գրել` Ես սիրում եմ հայրիկին։ Քիմը կարծում է, որ այս նվերն ուղղակի կհալեցնի Քանյեի սիրտը, որբ նա այս շաբաթ վերադառնա տուն»,-ասել է աղբյուրը։
 
Հիշեցնենք, որ Քանյե Ուեսթը հոսպիտալացվել է նոյեմբերի 21-ին՝ չափազանց հոգնածություն, ջրազրկում ախտանիշով, սակայն նշվում է, որ նրա վիճակն առավել բարդ է, քան ներկայացվում է։
Today's most read news !
  • Թողնել «լոլո»-գիան, անցնել սոցիոլոգիայի
  • Պետք էր ճշգրտությունը «պաշտել», ոչ թե հաշվարկը
  • Եթե չկա ներքին լայն դիմադրություն
  • Մարզպետները վիրավորական չեն համարում վարչապետի կրթվելու կոչը
  • Վաղը կանցկացվի երթ՝ ԿԸՀ-ից ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ հայտարարելու պահանջով
  • Սխալ ազդակներ հասարակությանը
  • Իմ կյանքն ինձ ապացուցել է, որ ոչինչ չպետք է բացառել. Մարիամ Ադամյան
  • Սոնա Շահգելդյանը ապրիլ ամսին կդադարեցնի գործունեությունը
Comments

Name: