Գագիկ Մկրտչյանի 30-ամյակի հայտնի հյուրերն ու կնոջ անակնկալը

Հոկտեմբերի 27-ին իր 30-ամյակն էր տոնում Լիդիա Գրիգորյանը, օրերս էլ 30 տարեկան է դարձել նրա ամուսինը՝դերասան, տատուի վարպետ Գագիկ Մկրտչյանը: Հոբելյարը BRAVO.am-ին հայտնել է, որ, ավանդույթի համաձայն, առաջին շնորհավորանքները ստացել է սիրելի կնոջ եւ մտերիմ ընկերների կողմից: 

Գագիկ Մկրետչյանի 30-ամյակին


«Ամեն տարի ծննդյան օրվա կեսգիշերին անակնկալ ենք մատուցում իրար: Այս անգամ Լիդիան ինձ տարավ մի վայր, որտեղ հավաքված էին մեր ընկերները՝ տորթով ու փուչիկներով: Կինս նաեւ պորտապարուհի էր հրավիրել, ով իր պարով շոնորհավորեց ինձ»,-պատմել է Գագիկը:

Նա իր պարտքն է համարում արձագանքել ծանոթ-անծանոթների բոլոր շնորհավորանքներին.«Ծննդյանս օրը աշխատանքի չէի ու, կարելի է ասել, ողջ օրվա ընթացքում զանգերի ու հաղորդագրությունների եմ պատասխանել: Տարվա ընթացքում տարբեր երկրներում ապրող շատ մարդկանց հետ եմ աշխատում, բոլորին չեմ հիշում, բայց նրանք, փաստորեն, ինձ չեն մոռանում»:

Տոնական օրն ամուսինները եզրափակել են՝ ռեստորաններից մեկում խնջույք կազմակերպելով.«Լիդիան որոշել էր՝ միասին Վիեննա գնանք ու ծննդյանս օրն այնտեղ անցկացնենք, բայց հետո հասկացանք, որ հանգստից հետո, միեւնույն է, խնջույք պետք է անենք, եւ որոշեցինք ընկերների ու մտերիմների հետ նշել՝ մի փոքր հետաձգելով ուղեւորությունը»:


Реклама 15
Գագիկ Մկրետչյանի 30-ամյակին


Գագիկը նաեւ հավելել է.«Թեեւ գիտեինք, որ պետք է խնջույք անենք, բայց էլի ամեն բան վերջին օրվան թողեցինք: Միշտ հանպատրաստից ենք անում, ու շատ լավ է ստացվում: Հրավիրված մեր ընկերները, գործընկերները, ծնողները, հարազատներն ու մտերիմ մարդիկ՝ շուրջ 50 հոգի, լավ ուրախացան, պարեցին՝ անկախ իրենց կոչումներից, որովհետեւ ոչ ոք չէր եկել իր նոր հագուստը կամ ժամացույցը ցուցադրելու, այլ՝ անկեղծ ուրախանալու: Ափսոս, որ մեզ հետ չէին մեր լավ ընկերները՝ «Վիտամին» ակումբի Տիգրանն ու կինը, նաեւ տոնական տորթի հեղինակ Լիկա Մեսրոպյանը»:

Դերասանը խոստովանել է, որ առհասարակ շատ է սիրում ուշադրության կենտրոնում լինել.«Ի դեպ, դա փոխանցվել է որդուս: Ծննդյանս օրը նա մոտ տասը հոգու ուշադրության կենտրոնում էր, բայց դա էլ իրեն բավարար չէր, անընդհատ ուզում էր, որ բոլորն իրենով զբաղվեն:)»:

Գագիկը նշել է, քանի որ շատ կապված է ընտանիքի հետ, իրեն հիմնականում ընտանեկան երջանկություն են մաղթել.«Նյութական մաղթանքները քիչ էին, քանի որ բնավորությանս համաձայն՝ ինչի մասին երազում եմ, կամ եթե ինչ-որ բան շատ եմ ցանկանում, ունենում եմ: Տորթի մոմերը փչելիս էլ միայն մի ցանկություն եմ մտապահել՝ որ հարազատ մարդիկ առողջ լինեն»:

Today's most read news !
  • Դավիթ Աղաջանյանը, Մարինկա Խաչատրյանը, եւ Սիսիան Ստեփանյանը՝ սիրային եռանկյունում
  • Սպասել երրորդի՞ն… երկրորդ պատերազմն ընդհատվե՞լ է
  • Սոս Ջանիբեկյանն ու Արման Նշանյանը՝ մեկ հարկի տակ եւ ամուսնալուծված
  • Ովքեր են դուրս եկել «Դոմինո»-ից
  • Ալիևը երկու պատճառ ուներ այս գիշերվա հարձակման փորձի համար
  • Ինչպես չսպանվել սահմանին
  • Որ փոփոխությունը չլինեն միայն ազգանունները
  • Իրան՝ ճակատ, որը մնում է հետին պլանում. Milliyet, Թուրքիա
Comments
Loading...