Latest 10 episodes

Իրականում լռությունս իմ մեղավորությամբ չէր. Լիլիթ Կարապետյան

Երգչուհի Լիլիթ Կարապետյանը Life.panorama.am-ին պատմել է Մերիլին Մոնրոյի կերպարի եւ աշխատանքային դադարի մասին:

Երեկ երգչուհին Instagram-ի իր էջում Մերիլին Մոնրոյի կերպարով լուսանկար է հրապարակել ու դրանով կրկին հայտնվել ուշադրության կենտրոնում.

«Շատերը գիտեն, որ Մերիլին Մոնրոն իմ իդեալն է, նրան երկրպագում եմ շատ երկար տարիներ, մեր տանն անգամ նրա հետ կապված մի շարք հուշանվերներ, պաստառներ կան: Չգիտեմ ինչու, բայց նրա ու իմ միջեւ ընդհանրություններ եմ գտնում, չեմ ասի, թե մենք մեր պատմությամբ նման ենք, բայց մի ներքին, հոգեւոր ուժով ես զգում եմ նրան, երբեմն ինձ թվում է, թե իմ մեջ Մոնրոն է խոսում: Երեւի թե հենց ներքին նմանությունն է պատճառը, որ լինելով սեւահեր, երբ շեկ կեղծամ եմ կրում, անմիջապես նմանվում եմ նրան: Իմ կյանքում շատ հաճախ եմ ընդունել Մերիլինի կերպարը: Երբ որեւէ միջոցառման պետք է ռետրո ոճում հանդես գանք, ես անմիջապես ընտրում եմ նրա կերպարը: Այս անգամ էլ բացառություն չէ. մասնակցում էի Տիգրան Հարությունյանի հաղորդման ամանորյա ծրագրին, որտեղ պետք է ներկայանինք ռետրո ոճում: Այնտեղ երգեցի հենց Մոնրոյի հայտնի երգերից մեկը»,- նշեց երգչուհին:

Անդրադառնալով  վերջին ամիսների լռությանը, Լիլիթ Կարապետյանը պարզաբանեց.

«Իրականում լռությունս իմ մեղավորությամբ չէր. Վերջին ամիսներին անընդհատ չեղարկվում են ծրագրերս, քանի որ նրանք, ում հետ համագործակցում եմ, որոշ խնդիրներ են ստեղծում: Օրեր հետո էլ պետք է մեկնեմ Մոսկվա` մասնակցելու «Տաշի շոու»-ին, սակայն երգը, որն այնտեղ պետք է ներկայացնեի, կրկին խաբեության պատճառով խափանվեց: Հիմա, երբ հաշված օրեր են մնացել, երգը վստահել եմ Նիկ Եգիբյանին, ով խոստացել է ամեն բան անել` կարճ ժամանակում երգը վերջնական տեսքի բերելու համար»:

Երգչուհին չցանկացավ անուններ հայտնել, որոնց պատճառով խափանվել են ծրագրերը, միայն խոստացավ` 2017-ին ամեն բան կանի, որպեսզի լրացնի այս տարվա բացթողումները:

Today's most read news !
  • Եթե կողքիս չլիներ իմ ամուսինը, ես ոչինչ չէի ունենա. Էմմա Մանուկյան
  • Երևանյան փաբում երիտասարդը սիրած աղջկա ստացած sms-ները կարդալուց հետո դաժան ծեծի է ենթարկել նրան
  • Ինձ էլ են պետք այս դադարները, հիմա այլ բաների մասին չեմ էլ մտածում. Գայանե Բալյան
  • Աշոտ Տեր-Մաթեւոսյանի 32-ամյակի ինտրիգները
  • Ուզում եմ, որ մի քիչ բախտ ունենամ. Անուշկա Մարգարյանը 28 տարեկան է
  • Քիմ Քարդաշյանն ամուսնուն համոզել է մասնակցել իր ռեալիթի շոուի հերթական սեզոնին
  • «Մեր բակը» 20 տարի անց». Հանրայինի «Հենց այսպես էլ ապրում ենք» հաղորդման հրաշալի թողարկումը
  • «Գաի պոստ»-ի մոտ Range Rover-ի վարորդը բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել
Comments

Name: