Latest 10 episodes

Վլադիմիր Բարխոյանը` սիրելիի և Մարգարիտա Բարխոյանի հետ զուգերգի մասին

Life.panorama.am-ը զրուցել է երգիչ Վլադիմիր Բարխոյանի հետ` իր ստեղծագործական դադարի, առաջիկա ծրագրերի, Մարգարիտա Բարխոյանի հետ կրկին զուգերգով հանդես գալու և անձնական կյանքի մասին:
 
«Առաջին հերթին կցանկանամ նշել, որ թե ես, և թե Մարգարիտան, ինչպես մեր ստեղծագործական կյանքի առաջին օրվանից, այնպես էլ ներկայումս շարունակում ենք միասին աշխատել, պարզապես դեռ մեր աշխատանքը տեսանելի չէ: Իհարկե, այս տարիների ընթացքում եղել են դեպքեր, երբ մենք որպես անհատ երգիչ և երգչուհի ենք ներկայացել, բայց հիմնականում գերադասում ենք աշխատել միասին»,- մեզ հետ զրույցում ասաց Վլադիմիրը` տեղեկացնելով, որ շուտով պատրաստ կլինեն իր երկու նոր երգերը, որոնց հեղինակը Մարգարիտա Բարխոյանն է:
 
«Այս պահին Մարգարիտան ինձ համար երկու նոր երգ է գրել, որոնք արդեն աշխատանքային պրոցեսի մեջ են, այսինքն` գործիքավորում, ձայնագրություն և այլն»,- մանրամասնեց երգիչը:
 
Անդրադառնալով տևական ժամանակ նոր տեսահոլովակով հանդես չգալու փաստին` Վլադիմիրը նշեց.
«Առայժմ ես չեմ ցանկանում տեսահոլովակ նկարահանել, քանի որ դեռ չկա այն երգը, որի հիման վրա ես ի սրտե կցանկանամ, որպեսզի տեսահոլովակ նկարահանվի,- պարզաբանեց Վլադիմիրը` հստակեցնելով, որ միշտ երազել է ունենալ գեղեցիկ սիրո մասին երգ, որը կլինի մեղեդային և ռոմանտիկ ոճի մեջ: 
Երգչի խոսքով` թեև արդեն տևական ժամանակ է, ինչ իր մոտ ստեղծագործական դադար է, սակայն դա պատճառ չի կարող հանդիսանալ, որպեսզի իր հանդիսատեսը մոռանա իրեն.
 
«Կարծում եմ` այն մարդիկ, ովքեր սիրել և գնահատել են իմ ու Մարգարիտայի երաժշտությունը, երբևէ չեն մոռանում մեզ, հակառակը, նույնիսկ տարիներ անց նրանք հիշում և սիրով են արտահայտվում մեր մասին»,- ասաց Վլադիմիր Բարխոյանը` շարունակելով. 
«Պարզապես կյանքում գալիս է մի պահ, երբ մարդ հասկանում է, որ իր անձնական կյանքը մի փոքր ավելի հետ է մնացել և պետք է ուշադրությունը սևեռել հենց դրա վրա: Դա է պատճառը, որ ստեղծագործական գործունեությունն անցնում է հետին պլան»,- նշեց Վլադիմիրը:
 
Իսկ արդյոք այս ամենից կարելի՞ է եզրակացնել, որ իր անձնական կյանքում հաճելի փոփոխություն է եղել, երգիչը տվեց իր դրական պատասխանը. 
 
«Կասեմ միայն, որ սիրում եմ և սիրված եմ ու կարծում եմ, որ ամեն ինչ լավ կլինի»,- նշեց Վլադիմիրը`չցանկանալով, սակայն, բացահայտել, թե ով է իր սիրելին:
 
«Ամեն ինչ իր ժամանակն ունի, երբ իմ կյանքում լուրջ փոփոխություն լինի, իսկ այդ փոփոխությունն այդքան էլ չի ուշանա, բոլորն էլ այդ մասին կտեղեկանան»,- ժպիտով ասաց երգիչը: 
 
Զրույցի ընթացքում Վլադիմիրն անդրադարձավ նաև քրոջ` Մարգարիտայի գործունեությանը` պատմելով որոշ մանրամասներ.
 
«Ի զարմանս ինձ` Մարգարիտան սկսել է բավական գեղեցիկ երգեր գրել: Ինչու ի զարմանս ինձ, որովհետև մեզ համար շատ անսպասելի էր նրա կողմից երգեր գրելը: Գուցե դա բնությունից տրված շնորհ է իրեն, որը պետք է ժամանակի ընթացքում հասունանար: Նշեմ, որ Մարգարիտան արդեն նկարահանել է իր երկրորդ տեսահոլովակը, որը մոնտաժային աշխատանքների մեջ է: Ի դեպ` տեսահոլովակը նկարահանվել է այն երգի հիման վրա, որի երաժշտության և խոսքերի հեղինակը հենց ինքն է: Այս ամենի հետ մեկտեղ, նա նաև պատրաստվում է թողարկել իր հեղինակային ձայնասկավառակը»,- պատմեց Վլադիմիր Բարխոյանը:
 
Դիտարկմանը, որ շատերի կարծիքով իր և Մարգարիտայի զուգերգը շատ ավելի հաջողություն գրանցեց, քան իրենց երկուսի անհատական գործունեությունը, Վլադիմիրը նշեց.
 
«Կարծիքները տարբեր են, ոմանք մինչ այսօր պահանջում են, որպեսզի մենք միայն միասին երգենք, իսկ ոմանք էլ ասում են, որ պահն արդեն հասունացել էր, որպեսզի մենք բաժանվեինք: Ժամանակ առ ժամանակ պետք են մեր զուգերգները, բայց դրանով հանդերձ` մեզանից յուրաքանչյուրն ունի իր ուղին` թե  կյանքում, և թե երաժշտության ասպարեզում»:
Եվ որպես վերջաբան` Վլադիմիրը տեղեկացրեց, որ շատ շուտով պատրաստ կլինի իր և Մարգարիտայի համատեղ նոր զուգերգը, որն ընտանեկան թեմայով է:
Today's most read news !
  • Աննա Դովլաթյանն ու Դավիթ Աղաջանյանը համատեղ բիզնեսներ են հիմնում
  • Ավարտել եմ դիմահարդարման դասընթացները ու սկսել եմ աշխատել նաեւ այդ ոլորտում. Լիկա Սալմանյան
  • Երգչուհի Լիանան՝ 20 կիլոգրամ նիհարելու իր գաղտնիքի մասին
  • «Եթե ես չսպանեի, ինքն էր ինձ սպանելու». Զեյթունում պարտքը չվերադարձնելու համար մոտ ընկերը սպանել է ընկերոջը
  • Քրիստինե Պեպելյան.«Ուզում էի վայելել իմ տարին»
  • 1990 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Կամոյի շրջանում փեսան 2 ընկերների հետ մերկացրել և հրկիզել է աներձագին՝ տան նրա բաժնին տիրանալու համար
  • Երբեք չեմ մտածում, որ սա այն կետն է, որին հասել եմ եւ վերջ. Դիանա Շատվերյանը 32 տարեկան է
  • Ինչպես է նկարահանվել Սիրուշոյի «Դեր Զոր» տեսահոլովակը
Comments