Ես ինքնահաստատվելու, ինքս ինձ ցուցադրելու խնդիր չունեմ. Անի Քրիստի


Երգչուհի Անի Քրիստին կրկին Հայաստանում է: Այս տարվա ընթացքում հայրենիք հաճախակի այցելությոնների ու ծրագրերի մասին երգչուհին պատմել է:
 
«Ուրախ եմ, որ վերջին շրջանում հաճախ եմ գալիս հայրենիք, իսկ այս անգամ այցելությանս պատճառը առաջին հերթին «Ամենակարող երգիչ» նախագիծի կիսաեզրափակչին ու եզրափակչին մասնակցելն էր: Կիսաեզրափակիչն արդեն տեղի ունեցավ, իսկ եզրափակիչը կկայանա դեկտեմբերի 2-ին: Պետք է ասեմ, որ ինքս էլ անհամբերությամբ սպասում եմ այդ օրվան, քանի որ այս նախագիծը բավականին հետաքրքիր էր ինձ համար»,- նշեց Անի Քրիստին ու ամփոփեց իր աշխատանքը «Ամենակարող երգիչ»-ում.
 
«Նախ պետք է ասեմ, որ առաջին անգամ էի որպես հաղորդավորուհի ներկայանում ուղիղ եթերում: Սա ինձ համար մրցակցային դաշտ չէր, ես հաճույք եմ ստացել ողջ աշխատանքային գործընթացից: Ինձ համար այս նախագիծը շատ գեղեցիկ տոն էր, որի բացթողումը մոտ տասը տարի ունեի: Սա հնարավորություն էր ինձ` եւս մեկ անգամ շփվելու գործընկերներիս հետ, ինչի համար շնորհակալ եմ բոլորին` սկսած ռեժիսորից, վերջացրած բեմում աշխատող այն կնոջից, ով ամեն ելույթից հետո բեմն էր մաքրում: Ես ինքնահաստատվելու, ինքս ինձ ցուցադրելու կամ ավելի հայտնի դառնալու խնդիր չունեի, որ մասնակցեցի այս ծրագրին»: 
 
 
Հայաստանում գտնվելու օրերին Անին այլ ծրագրեր եւս ունի.
 
«Քանի դեռ այստեղ եմ, ցանկացա ժամանակս ռացիոնալ օգտագործել ու մի քանի գործեր իրականացնել: Վերջերս «Kami» ակումբից հրավեր ստացա հեղինակային երեկո իրականացնելու: Այնպես որ դեկտեմբերի 18-ին իմ հանդիսատեսի հետ փոքրիկ հանդիպում կունենամ, որին երկար եմ սպասել, նաեւ այդ օրը ԱՄն-ում կայացած իմ առաջին մենահամերգի տեսագրության շնորհանդեսը կլինի, որը կնվիրեմ ներկաներին: Կլինի կենդանի համերգ ու շատ գեղեցիկ հանդիպում»,- պատմեց երգչուհին ու շարունակեց.
 
«Բացի այս դեկտեմբերի 17-ին օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մաեստրո Ավետիս Բերբերյանի 50-ամյակին նվիրված համերգին կներկայանամ, ինչը ինձ համար մեծ պատիվ է: Շատ ոգեւորությամբ եմ սպասում այդ համերգին, քանի որ բավականին երկար ժամանակ նման միջոցառման չեմ մասնակցել, որտեղ կենդանի նվագակցությամբ կներկայանամ իմ կողմից սիրված երգերով»:
 
Ի դեպ` Անի Քրիստին հայտնեց, որ մենահամերգի ծրագրեր ունի.
 
«Հիմա մտքումս Երեւանում մենահամերգ ունենալու ծրագրեր կան` «10-ը տարի անց խորագրով», քանի որ առաջին համերգը 2007-ին էր»,- հավելեց երգչուհին:
 

 
Մեր հարցին, թե հաճախակի այցերը Երեւան, հնարավո՞ր է Անի Քրիստիին կրկին մշտական բնակությամբ հետ բերեն հայրենիք, պատասխանեց.
 
«Ես մեծ սիրով կցանկանայի վերադառնալ ու մշտական բնակություն հաստատել այստեղ, սակայն մշտական բառը չեմ սիրում, քանի որ մեր մասնագիտության դեպքում ճանապարհորդությունները շատ են ու ստացվում է, որ դառնում ես աշխարհի քաղաքացի: Ինչեւէ, կցանկանայի գալ Հայաստան ապրելու, սակայն 2017-ին ծրագրեր ունեմ ԱՄՆ-ում երաժշտական դպրոց բացել, այնպես որ դեռ ես այնտեղ պետք կլինեմ: Ի դեպ` ծրագրեր կան, որ այդ դպրոցում հնարավորություն կունենան սովորելու ոչ միայն հայերի երեխաները»:
 
Today's most read news !
  • Էրոտիկ աղջիկներ եւ շքեղ ավտոմեքենաներ՝ Նորոյի նոր տեսահոլովակում
  • Նաիրա Մովսիսյանի 29-ամյակի խնջույքն ու ամենատպավորիչ նվերը
  • Կապանում խորթ հայրը ոտքով հարվածել է 3-ամյա փոքրիկի հետույքին, երեխան ընկել ու գանգուղեղային փակ տրավմա է ստացել
  • Հետաքրքիր մանրամասներ հայ աստղերի փարիզյան մրցանակաբաշխությունից
  • Քարդաշյանների ընտանիքը անվտանգության ծառայությունից օգտվում է շուրջօրյա
  • 1995 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Երևանում հայտնի «շունբազը» ատրճանակի կրակոցներով սպանվել է իր տան շքամուտքում
  • Սիրուշոյի և PicsArt-ի համագործակցությամբ նոր հավելված է ստեղծվել
  • Երկու թևերի որոշակիացող պայքարը. ինչ է սպասվում հանրությանը
Comments

Name: