Latest 10 episodes

Նազիկ Ավդալյանը՝ որդու 3-ամյակի, Երեւան տեղափոխվելու եւ կրկին մայրանալու մասին

Նազիկ Ավդալյանն ուղիղ 3 տարի վայելում է մայրության բերկրանքը։ Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոնուհին ամուսնու հետ որդու տարեդարձը կազմակերպել է Երեւանի ժամանցի վայրերից մեկում։ Նա BRAVO.am-ին տրամադրել է օրվա լուսանկարներն ու պատմել, որ Վաչեն ամիսներ շարունակ սպասել է իր ծննդյան օրվան.«Ինքն իր համար երգում էր՝ «Իմ ծնունդն է, շնորհավոր թող լինի»:)։ Նաեւ սպասում էր նվերներին՝ հատկապես թռչող ուղղաթիռին։ Քանի որ ընտանիքի միակ երեխան է, միշտ ուշադրության կենտրոնում է, չի սիրում, որ այլ գործերով եմ զբաղվում ու իրեն քիչ եմ ուշադրություն դարձնում»։

Նազիկ Ավդալյանը՝ որդու հետ


Փոքրիկը Գյումրիում մանկապարտեզ է հաճախում.«Այնտեղ երեխաների տարեդարձերը միասին են նշում, մենք էլ չցանկացանք իրեն առանձնացնել։ Շուտով Նոր տարվա հանդես են ունենալու, որից հետո կտեղափոխվենք Երեւան»,-ասել է Նազիկը:

Նա որոշել է տղային տարբեր մարզաձեւերում փորձել, երեխան էլ կընտրի՝ որն է իրեն հարազատ.«Ըմբշամարտն է սիրում, հայրիկի հետ վարժություններ է անում, նույնիսկ անվանումները գիտի, նաեւ բռնցքամարտ են փորձում, այնքան էլ ճիշտ է քայլերն անում:)։ Ամուսինս էլ նախկինում զբաղվել է ծանրամարտով, բայց վաղուց թողել է։ Կնախընտրեի, որ արվեստն ընտրեր: Դեմ չեմ, որ պրոֆեսիոնալ մարզիկ դառնա, բայց շատ կողմ էլ չեմ։ Մտածում ենք՝ ընտանիքում երկու մարզիկը բավական է, բայց վերջնական որոշումն, իհարկե, իրենը կլինի»։

Նազիկ Ավդալյանն՝ ամուսնու եւ որդու հետ


Ծանրամարտիկի ընտանիքում դեռեւս համալրվում չի սպասվում, բայց երկրորդ երեխան սպասված է ինչպես իր եւ ամուսնու, այնպես էլ Վաչեի համար. «Չի ուզում, որ փոքրիկները մեր տնից գնան: Կարծում եմ՝ երկրորդ երեխայի հանդեպ խանդոտ չի լինի։ Կցանկանայի աղջիկ ունենալ, բայց եթե տղա եղավ, ավելի լավ:)։ Դեռ ուզում եմ կենսակերպս կարգավորել, վերջին մեկուկես տարին մարզումների պատճառով երեխայիս նորմալ չեմ խնամել, դժվար էլ կարողանամ այդ բացը լրացնել։ Օլիմպիադայի ժամանակ այնքան էր կարոտել, որ հեռուստացույցով ինձ տեսնելու փոխարեն միայն ուզում էր իր կողքին լինեմ»,-հայտնել է Նազիկը եւ հավելել, որ այժմ չի մարզվում, ուսի վնասվածքից հետո բուժում է ստանում։

Today's most read news !
  • Ամուսնու անակնկալը Հռիփսիմե Ելինյանի 33-ամյակին եւ ապագա երեխայի անունը
  • Ռոզի Ավետիսովան՝ «Եթե գտնեմ քեզ» նոր հեռուստասերիալի և ապագա ծրագրերի մասին
  • Իրինա Հարությունյան.«Տղաս անտրամադիր էր ու լալիս էր»
  • Լիլի Էլբակյան.«Չեմ վախենա ասել, որ…»
  • Հենրիխ Մխիթարյանը հայկական կերակուրներ է ըմբոշխնում Մանչեսթերի հայկական ռեստորանում
  • Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը՝ զբոսնելիս
  • Սեյրան Օհանյանի ծառուկյանական դիլեման
  • Ռուսաստանը նոր գերհզոր համակարգ է բերել Գյումրի. որո՞նք են թիրախները
Comments

Name: