Քիմ Քարդաշյանը մինչև տարեվերջ դադարեցրել է իր ռեալիթի շոուի նկարահանման աշխատանքները

Ամերիկյան TMZ պարբերականի փոխանցմամբ՝ Քիմ Քարդաշյանը մինչև տարեվերջ դադարեցրել է Keeping Up With the Kardashians իր ռեալիթի շոուի նկարահանման աշխատանքները։
Դա կապված է նրա ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի մոտ բժիշկների կողմից փսիխոզ ախտորոշելու հետ։ Վերջինս այժմ գտնվում է հիվանդանոցում։ Քիմը նրա կողքին է։

Ռեալիթի շոուն դադարել են նկարահանել հոկտեմբերի 3-ից, երբ Քիմ Քարդաշյանին կողոպտեցին Փարիզում։ Այդ ժամանակ հավաքվել էին ոչ քիչ թվով նյութեր և ենթադրվում էր նկարահանումները շարունակել ձմեռային արձակուրդներին։

Քիմի շրջապատում առկա աղբյուրը հայտարարել է, որ Քիմը շատ բաներ է վերաիմաստավորել և դա ազդել է նրա կենսակերպի վրա։ Քանյե Ուեսթը ներկայումս գտնվում է Ronald Reagan UCLA Medical Center բժշկական կենտրոնում, ուր նրան բերել են համերգի ժամանակ նոպայի բռնկումից հետո։

Ականատեսների վկայությամբ Քանյեն կարծել է, թե ցանկացել են իրեն սպանել, և նա սկսել է բղավել ու իրեն տարօրինակ պահել, ինչից հետո կանչել են շտապօգնություն և բժիշկներն ուժով նրան տեղափոխել են հիվանդանոց։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Քանյեի հոգեկան խռովքի պատճառը եղել են նրա վերապրումները՝ կապված Փարիզում Քիմ Քարդաշյանին թալանելու հետ։ Դրանից հետո նա չի կարողացել գտնել իր տեղը։ Քիմ Քարդաշյանն իր հերթին դադարել է երևալ հանրության առջև։

Today's most read news !
  • «Եվրատեսիլ»-ում Հայաստանի ներկայացուցիչը 2-րդ տեղում է լավագույն կին կատարողների մրցույթում
  • «Եղնիկների կածանը». ուշագրավ փաստեր Ապրիլյան պատերազմին առնչվող ֆիլմի նկարահանման հրապարակից
  • Ամենապրոֆեսիոնալ երգչին անգամ կարող են կոտրել բացասական մեկնաբանությունները. Ինգա Արշակյանը՝ «Եվրատեսիլ-2017»-ի երգի մասին
  • Միշտ չէ, որ առաջին փորձը իդեալական է լինում. «Armenian Europe Music Awards Paris 2017» մրցանակաբաշխության կազմակերպիչը` թերությունների մասին
  • Քիմ Քարդաշյանը ելույթ կունենա կանանց գագաթնաժողովում
  • Միլիարդակռիվ. Ի՞նչ դեր է ունենալու Մոսկվան այդ կռվում
  • Գնալը միշտ էլ կա. Արտյոմ Հակոբյանը՝ Հայաստանը չլքելու ու նոր ՝«3/Off» նախագիծի մասին
  • «Երբ կինն ամուսնու փոխարեն է պատասխանում…». ՀՀԿ-ի արձագանքը Սեյրան Օհանյանի տիկնոջ սպառնալիքին
Comments

Name: