Latest 10 episodes

Հենրիխ Մխիթարյանն սկսում է արդյունավետ գործել

Panorama.am-ը գրում է.««Մանչեսթեր Յունայթեդն» անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում երեկ 4։1 հաշվով առավելության հասավ «Վեստ Հեմի» նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվեց մանկունիանցիների մեկնարկային կազմում և աչքի ընկավ արդյունավետ խաղով՝ կատարելով 2 գոլային փոխանցում։

Արդեն հանդիպման երկրորդ րոպեին Ուեյն Ռունին նուրբ փոխանցումով գրոհի նետեց Մխիթարյանին։ Վերջինս գնդակով փոքր-ինչ տեղաշարժվեց ձախ և կրնկի հրաշալի փոխանցմամբ դարպասապահի դեմ մեն-մենակ դուրս բերեց Զլատան Իբրահիմովիչին։ Շվեդ ֆուտբոլիստը սառնասրտորեն իրացրեց իր հնարավորությունը՝ դարպասապահի կողքով գնդակն ուղարկելով դարպասը։

Հայ ֆուտբոլիստը վճռական գործողություններով կրկին փայլեց 48-րդ րոպեին։ Նա աջ թևից ներխուժեց տուգանային հրապարակ և գնդակն ուղարկեց դեպի 11 մետրանոցի նշանակետի շրջան։ Այնտեղ ոչ ոք չէր հսկում Մարսիալին, և նա ուժեղ հարվածով գրավեց Ադրիանի պաշտպանած դարպասը։

Մյուս երկու գոլի հեղինակները նույնպես Մարսիալն ու Իբրահիմովիչն են։ Իսկ ահա հյուրերից միակ գոլի հեղինակը Ֆլետչերն է։

Today's most read news !
  • Աննա Դովլաթյանն ու Դավիթ Աղաջանյանը համատեղ բիզնեսներ են հիմնում
  • Ավարտել եմ դիմահարդարման դասընթացները ու սկսել եմ աշխատել նաեւ այդ ոլորտում. Լիկա Սալմանյան
  • Երգչուհի Լիանան՝ 20 կիլոգրամ նիհարելու իր գաղտնիքի մասին
  • Քրիստինե Պեպելյան.«Ուզում էի վայելել իմ տարին»
  • «Եթե ես չսպանեի, ինքն էր ինձ սպանելու». Զեյթունում պարտքը չվերադարձնելու համար մոտ ընկերը սպանել է ընկերոջը
  • Երբեք չեմ մտածում, որ սա այն կետն է, որին հասել եմ եւ վերջ. Դիանա Շատվերյանը 32 տարեկան է
  • 1990 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Կամոյի շրջանում փեսան 2 ընկերների հետ մերկացրել և հրկիզել է աներձագին՝ տան նրա բաժնին տիրանալու համար
  • Ինչպես է նկարահանվել Սիրուշոյի «Դեր Զոր» տեսահոլովակը
Comments