Եթե Շուշանին ցանկանայի ինչ-որ բան հասկացնել, հաստատ հրապարակայնորեն չէի անի դա. Աննա Խաչատրյան


Շատերն են հիշում Աննա Խաչատրյանի եւ Անի Քրիստիի վեճը` «Կարոտ» երգի հեղինակային իրավունքների համար, որն այդպես էլ լուծում չստացավ` երգչուհիներից ամեն մեկը մինչ այսօր երգն իրենն է համարում: Իսկ օրերս Հանրային հեռուստաընկերության 60-ամյակին նվիրված երեկոյին այդ երգը կատարեց Շուշան Պետրոսյանը, որի ցուցադրությունից անմիջապես հետո Աննա Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջին կիսվել է «Կարոտ» երգի հիման վրա նկարահանած իր տեսահոլովակով` վերնագրելով «01.12.2002, նկարահանեցինք Կարոտը… տարիները թռան ակնթարթրի պես»:

Աննա Խաչատրյանի այս քայլը շատերին ստիպել է կարծել, որ նա նման միջոցով հիշեցնում է, որ «Կարոտ» երգն իրենն է ու այնքան էլ չի ողջունել, որ Շուշան Պետրոսյանը կատարել է այդ երգը:

Թեմայի շուրջ Life.panorama.am-ը խոսեց Աննայի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց.

«Նախ խոսեմ իմ հրապարակումից. Ես դա արել եմ դեկտեմբերի 1-ին, քանի որ ուղիղ 14 տարի առաջ դեկտեմբերի 1-ին նկարահանվել է իմ տեսահոլովակը, նաեւ ինչպես իմ բոլոր հրապարկումները, այդ մեկը եւս տարածել եմ ֆեյսբուքում: Ինչ վերաբերվում է երգին, այո, բնականաբար, «Կարոտ»-ը իմ երգն է ու այդ առումով ինչ-որ մեկին հիշեցնելու կամ չհիշեցնելու հետ կապված խնդիր չունեմ: Հրապարակումս էլ Շուշանի ելույթից հետո ուղղակի համընկել է, կրկնվում եմ` ամսաթիվից ելնելով: Իրականում, եթե Շուշանին ցանկանայի ինչ-որ բան հասկացնել, հաստատ հրապարակայնորեն չէի անի դա, ես ուղղակի կզանգեի նրան ու կասեի այն, ինչ մտածում եմ, սակայն ես նման խնդիր չունեմ այս պարագայում: Եթե իմ երգը բոլորը երգում են, եթե Շուշանի նման կայացած երգչուհին որոշում է, որ ուրիշի երգը պետք է երգի, իսկ այս պարագայում բոլորը գիտեն, որ դա իմ երգն է, ուրեմն դա ինձ համար միայն ողջունելի է: Նշանակում է այդ երգը ես այնքան լավ եմ երգել, որ մինչեւ հիմա ցանկություն կա այն հնչեցնելու»:

Ինչ վերաբերվում է Շուշան Պետրոսյանի կողմից «Կարոտ» երգը կատարելուն, Աննա Խաչատրյանը մանրամասնեց.

«Ես չեմ ուզում մեկնաբանել`արդյոք ինձ համար նորմա՞լ է, թե ոչ, երբ իմ երգը կատարվում է մեկ այլ երգչի կողմից, սակայն մի բան կարող եմ ասել` ինքս երբեք չեմ կատարել ու չեմ կատարելու իմ կոլեգաների, ընկերների երգերը, ինձ համար դա չգրված կանոն է: Իրականում ինքս եմ Շուշանին տրամադրել երգի երաժշտության ձայնագրությունը, որպեսզի նա դա կատարի Վարդուհի Վարդանյանին նվիրված համերգում: Այնպես որ անիմաստ է մտածել, թե ես ինչ-որ բան եմ ակնարկել Շուշանին»:

Today's most read news !
  • Շուշանի եւ Մերիի ճոխ նվերը Տաթեւ Սարգսյանի 25-ամյակին
  • Ինչի մասին է «Շանթ»-ի նոր սիթքոմը եւ ովքեր են դերակատարները
  • Րաֆֆի Օհանյանի հարսանեկան հոլովակն ու ֆոտոշարքը
  • Խանությում հետևիցս գոռաց` «տականք, դու ստեղ ի՞նչ գործ ունես». Հակոբ Հակոբյան
  • Անի Քրիստին անճանաչելիորեն փոխվել է
  • Քիմ Քարդաշյանը նիհարելու նոր տարբերակ է առաջարկում
  • Երևանում ռազմագիտության դասատուն ընտանիքի 10 անդամներով հնարավոր է՝ հայտնվի փողոցում
  • Նոր պատերազմի ուրվականը
Comments
Loading...