Արդեն ուսանող եմ և տարիքային հաջորդ փուլ եմ անցել. Դալիթան` ապագա ծրագրերի մասին

Life.panorama.am-ի զրուցակիցն է Մանկական Եվրատեսիլից հայտնի դարձած  երգչուհի Դալիթան, ով վերջերս նոր տեսահոլովակ է ներկայացրել իր հանդիսատեսի դատին:

-Դալիթա, նախ շնորհավորում եմ տեսահոլովակի կապակցությամբ. կխնդրեմ մի փոքրպատմեք նոր աշխատանքի մասին:

-  Շնորհակալ եմ: «Ես փնտրում եմ քեզ» երգը նվեր եմ ստացել «Armdreams Productioni» հիմնադիր, երգահան Արմեն Վիրաբյանի կողմից, որի երաժշտության հեղինակը հենց նա է, իսկ խոսքերը բանաստեղծուհի Գայանե Դանիելյանն է գրել: Ձայնագրությունը կատարվել է E-Man Studio-ում, գործիքավորումը իրականացրել է Միք Թովմասյանը, ով ռուսական շոու բիզնեսում հայտնի է «Underground beats» բեմական կեղծանվամբ: Տեսահոլովակի ռեժիսորը եւս Արեմն Վիրաբյանն է, իսկ օպերատորը` Ռոբերտ Բաբայանը: Տեսահոլովակում նկարահանվել են ճանաչված մոդելներ Թերեզա Մարտիրոսյանը եւ Արեգ Հովհակիմյանը:

 -Մեր ճանաչած փոքրիկ Դալիթան այսօր արդեն մեծացել ու սիրո մասին երգեր է երգում: Շատերն անգամ Ձեզ չեն ճանաչում շպարով ու օրիորդական կերպարով: Հետաքրքիր է`անցումը հեշտ կատարվե՞ց, ինչ արձագանքներ եք լսում:

-   Արդեն ուսանող եմ եւ տարիքային հաջորդ փուլ եմ անցել: Ինձ համար անցումը  սահուն էր: Ոմանց կարծիքով փոխվել եմ եւ մեծացել, իսկ հարազատներիս, ընկերներիս եւ համակուրսեցիներիս կարծիքով առօրյայում առանց շպարի ավելի նրբիկ եմ, ավելի փոքր եմ երեւում: Մի խոսքով` արձագանքները տարբեր են, կարեւորը`մշտապես դրական են:

-Դալիթա, արդեն երկար ժամանակ է, ինչ ասպարեզում եք, կար ժամանակ, երբ կարծեսփոքրիկ դադար տվեցիք, բայց հիմա ինչպես հասկանալի է դառնում, բավականինակտիվորեն եք աշխատում: Հետաքրքիր է` ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայի համար:

- Իրականում դադար չի եղել, ես երբեք չեմ դադարել աշխատել: Միայն կար մի պահ, երբ զբաղված էի քոլեջի ավարտական եւ համալսարանի ընդունելության քննություններով: Առաջիկայում, ինչպես միշտ, նոր երգեր, համագործակցություններ համերգներ ու հրավերներ են սպասվում:

-Երգի ուղին վաղուց եք ընտրել, բայց կարծես թե այլ մասնագիտություն եք ձեռք բերում: Կպատմե՞ք, թե որտեղ եք սովորում եւ ինչո՞ւ երաժշտական ուղին չընտրեցիք որպեսմասնագիտություն:

-  Մանկուց սովորել եմ երաժշտական դպրոցում, ստացել համապատասխան կրթություն եւ ավարտել երեք տարբեր բաժիններ` վոկալ, դաշնամուր եւ կիթառ: Հիմա եւս զբաղված եմ երաժշտությամբ ու շարունակում եմ սովորել ջազ-էստրդա վոկալ բաժնում, սակայն որոշեցի արվեստից բացի ընտրել մեկ այլ մասնագիտություն. Այժմ սովորում եմ Ամերիկյան համալսարանի ծրագրավորման ֆակուլտետում:

-Հասցրել եք նաեւ նկարահանվել ֆիլմերում, ներկայանալ որպես դերասանուհի, այդառումով ծրագրեր կրկին կա՞ն:

- Այո, մանկուց նաեւ նկարահանվել եմ, խաղացել եմ թատերական ներկայացումներում, սովորել եմ դերասանական ստուդիայում ու ներկայացել որպես դերասանուհի: Եթե հիմա լինեն հետաքրքիր առաջարկներ եւ ունենամ ազատ ժամանակ, սիրով կընդունեմ:

Today's most read news !
  • Թողնել «լոլո»-գիան, անցնել սոցիոլոգիայի
  • Պետք էր ճշգրտությունը «պաշտել», ոչ թե հաշվարկը
  • Եթե չկա ներքին լայն դիմադրություն
  • Մարզպետները վիրավորական չեն համարում վարչապետի կրթվելու կոչը
  • Վաղը կանցկացվի երթ՝ ԿԸՀ-ից ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ հայտարարելու պահանջով
  • Սխալ ազդակներ հասարակությանը
  • Իմ կյանքն ինձ ապացուցել է, որ ոչինչ չպետք է բացառել. Մարիամ Ադամյան
  • Սոնա Շահգելդյանը ապրիլ ամսին կդադարեցնի գործունեությունը
Comments

Name: