Latest 10 episodes

Նրանք, ովքեր երգել չգիտեն, մեծ հնարավորություններ ունեն. Մհեր

Life.panorama.am-ի զրուցակիցն է եգիչը Մհերը, ով մեզ հետ զրույցում պատմեց, որ Ամանորին ընդառաջ պատրաստվում է նոր տեսահոլովակ ներկայացնել, որը լի է լինելու անակնկալներով.

««Նոր տարի»` այսպես է կոչվում սպասվող տեսահոլովակս, որում միայնակ չեմ ներկայանա: Իհարկե, շատ գաղտնիքներ չեմ բացի, միայն կնշեմ, որ ինձ հետ միասին երգել ու նկարահանվելու են մեր շոու բիզնեսի մայրիկները` իրենց բալիկների հետ միասին: Բացառություն են միայն քույրս` Ռոզա Սիլբերգը  եւ Անահիտ Շահբազյանը, ովքեր դեռ բալիկներ չունեն, բայց մասնակցել են: Շատ հետաքրքիր աշխատանք է սպասվում, որը Ամանորին ընդառաջ բարձր տրամադրություն կհաղորդի դիտողներին»,- պատմեց Մհերը:

Ի դեպ` երգի երաժշտության հեղինակն է Կարինե Գասպարյանը, խոսքերը գրել է Արշավիր Ստեփանյանը, դե իսկ ռեժիսորությամբ, ինչպես Մհերի` վերջին տարիների բոլոր աշխատանքները, զբաղվել է «Mger Armenia» փրոդաքշենը` հենց երգիչը կզբաղվի ռեժիսորությամբ:

2017-ին Մհերը կշարունակի նոր աշխատանքներ ներկայացնել իր երկրպագուներին, նա արդեն իսկ ունի պլանավորված ծրագրեր, որոնք սպասում են իրենց կատարմանը:

Մեզ հետ զրույցում երգիչը առանձնահատուկ ոգեւորությամբ խոսեց իր դասախոսական գործունեությունից.

«Ինչպես շատերը գիտեն` արդեն երկար ժամանակ է դասավանդում եմ Մշակույթի պետական քոլեջում` Նադեժդա Սարգսյանի գլխավորությամբ: Այստեղ ունեմ իմ ուսանողները, որոնց դասավանդում եմ «Երաժշտական ոճաբանություն» առարկան: Ասեմ, որ շատ տաղանդավոր սերունդ ունենք, որոնք հնրավարության դեպքում հայտնվելով ասպարզեզում` կարող են հայկական երգարվեստին նոր շունչ հաղորդել»,- նշեց նա, իսկ մեր նկատառմանը, թե շատ արտիստներ այնքան էլ գոհ չեն նորահայտ երգիչներից, Մհերը պատասխանեց.

«Խնդիրը նրանում է կայանում, որ միշտ էլ տաղանդավորները միջոցներ չունեն ասպարեզ հայտնվելու, իսկ նրանք, ովքեր երգել չգիտեն, կամ վատ են երգում, ունեն մեծ հնարավորություններ եւ կարողանում են մեկը մյուսի հետեւից տեսահոլովակներ նկարահանել: Իրականում, աշխատելով երաժշտական քոլեջում, փաստում եմ, որ մենք ունենք շատ տաղանդավոր երեխաներ: Իսկ ես էլ, որպես դասախոս, շատ խիստ եմ, պահանջկոտ, որպեսզի նրանք էլ ավելի մեծ պատասխանատվությամբ սովորեն, միաժամանակ` փորձում եմ ստեղծել պայմաններ, որպեսզի ուսանողներս կարողանան իրենց դրսեւորել, օրինակ` իմ մենահամերգին նրանք ինձ հետ միասին բեմում ելույթ ունեցան: Ի դեպ` ոչ միայն ես, այլեւ մեր ողջ ուսուցչական անձնակազմը նպաստում է ուսանողների աճին, աջակցում են, որպեսզի նրանք ներկայանան տարբեր մրցույթներում, որոնց շրջանակում մենք գրեթե միշտ հաղթանակներ ենք գրանցում»:

Today's most read news !
  • Վախեցնող էր միայն այն փաստը, որ պետք է աշխատեի նման ռեժիսորի հետ. Անի Ամիրյանը Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում է նկարահանվում
  • Անահիտ Սիմոնյանը` թուրքական սերիալները պրոպագանդելու մասին
  • Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարները Նյու Յորքից
  • Քիմ Քարդաշյանի երեխաների նոր լուսանկարները
  • Քիմ Քարդաշյանը շիկահեր է դարձել
  • Կարեն Կարապետյանի պատասխանը Սերժ Սարգսյանին
  • Այսօր Արթուր Աբրահամի ծննդյան օրն է
  • Արտակարգ դեպք Աբովյան քաղաքում. 4 երիտասարդներ դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց
Comments