Տղան այդ ընտանիքի միակ զավակն էր ու այդպիսով ցույց տրվեց, որ հայի ընտանիքը կշարունակի սերունդներ տալ. ռեժիսորը` Լիլիթ Հովհաննիսյանի տեսահոլովակի մասին

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն ու երաժիշտ Գեւորգ Այվազյանը օրերս ներկայացրին «Հին ճանապարհով» տեսահոլովակը, որը համալրեց հայկական այն տեսահոլովակների շարքը, որոնք նվիրված են Արցախյան պատերազմին:

Տեսահոլովակի ռիժիսորը Արամայիս Հայրապետյանն է, ով Life.panorama.am-ին պատմեց աշխատանքի հետ կապված փոքրիկ մանրամասներ: Խոսելով թեմայի կարեւորության ու հատուկ պահանջվող նրբության մասին, Արամայիսը նշեց.

«Իհարկե, թեման շատ կարեւոր է, սակայն որպես ռեժիսոր, յուրաքանչյուր աշխատանքի մոտենում եմ մաքսիմալ պրոֆեսոնալ, փորձում եմ ամեն աշխատանքիս նուրբ մոտենալ: Ինձ համար ամենակարեւորը դրամտուրգիան է, ոպեսզի մինչեւ վերջ տեսահոլովակի սյուժետային գիծը ճիշտ պահվի»:

Անդրադառնալով տեսահոովակի սյուժետային գաղափարին` Արամայիս Հայրապետյանը նկատեց.

«Իրականում, սցենարային մտքերը Լիլիթինն ու Արամինն էին, բայց քանի որ ես եմ տեսահոլովակի ռեժիսորը, ես եմ տվել ռեժիսորական մոտեցումները, նրբացրել սյուժետային գծերը: Այսինքն` որպես ռեժիսոր փոփոխման եմ ենթարկել նախօրոք ինձ տրամադրված սյուժեն ու մոտեցրել եմ իմ պատկերացումներին»:

Եթե պատերազմի մասին պատմող հայկական շատ տեսահոլովակներ ու ֆիլմեր տխուր ավարտ են ունենում, ապա այս տեսահոլովակում բարի ավարտ է տեղի ունենում եւ տարիներով գերի մնացած զինվորը վերադառնում է տուն:

«Քանի որ մեզ մոտ շատ է տխրությունը, ես փորձեցի տեսահոլովակն այնպես նկարահնել, որպեսզի ցույց տամ մեր իրականության նաեւ դրական կողմերը, որոնք իսկապես եղել են: Փորձեցինք հենց դրական կողմը ներկայացնել ու ցույց տալ, որ ընտանիքի ջերմությունը տարիներ անց կարող է պահպանվել, բացի այս տղան այդ ընտանիքի միակ զավակն էր ու այդպիսով ցույց տրվեց, որ հայի ընտանիքը կշարունակի սերունդներ տալ»,- ավարտեց ռեժիսորը:

Today's most read news !
  • Եղբորս մահը երբեք չեմ օգտագործել ինձ PR անելու համար. Գուրգեն Դաբաղյան
  • Իմ և ամուսնուս խոսակցություններն երբեմն այնքան բուռն են լինում, որ ասում եմ` վերջ. Զառա Սահակյան
  • Ռոբսոն, Դոն Պիպո․Ռուսաստանի հանցագործ աշխարհի հայ ներկայացուցիչներն աջակցում են Կարեն Կարապետյանին
  • Գագիկ Ծառուկյանի պատասխանը Սամվել Կարապետյանին
  • «Չեյնջ 2»-ը «Արմենիա Պրեմիում»-ի եթերում կցուցադրվի ապրիլի 4-ից
  • Շառլ Ազնավուրը բացահայտել է իր բնավորության գլխավոր հայկական գիծը
  • Վաչե Թովմասյանը` իր և Կարեն Բաբաջյանյանի միջև եղած խնդիրների և չշփվելու մասին
  • Քիմ Քարդաշյանը ցանկանում է ևս մեկ երեխա ունենալ
Comments

Name: