Latest 10 episodes

Հրանտ Թոխատյանի հիշողությունները Սպիտակի երկրաշարժից. «Կյանքումս այդքան լաց չէի եղել...»

Ես շատ լավ եմ հիշում այդ օրը: 1988 թվականի դեկտեմբերի 7-ի առավոտյան ժամը 10-ին նոր ներկայացման փորձ էր նշանակված: Մենք պատրաստվում էինք պրեմիերային, գրեթե ամբողջ դերասանական կազմը թատրոնում էր: Փորձից մի քանի ժամ հետո մենք զգացինք տատանում. Երևանը ցնցվեց: Ոչ մեկի մտքով չէր կարող անցնել, թե ինչ է պատահել: Ես զանգեցի տուն, կինս ասաց. «Ինչ-որ ահավոր բան է եղել Լեննականում»: Սակայն դեռ միայն շշուկներ էին պտտվում: Գնացի տուն, հավաքեցի ընտանիքիս ու տարա ապահով տեղ: Հետո վերեդարձա թատրոն և առաջին տեղեկություններն արդեն հասել էին: Ասում էին, որ ամեն ինչ ավերվել է, սակայն դա  գլխիս մեջ չէր տեղավորվում: 

Թատրոնում որոշեցինք Լենինական օգնության հասնել: Մեր բժիշկները գրանցվեցին «Շտապ օգնության» բրիգադում, մնացածներս չէինք հասկանում, թե ինչով կարող ենք օգտակար լինել« Սակայն տանը նստելն անհնար էր, հավանաբար  այնտեղ ավել ձեռքեր էին անհրաժեշտ:

Ահնար է նկարագրել, թե ինչ էր կատարվում Երևան-Լենինական մայրուղու վրա: Հայաստանի բոլոր քաղաքներից, անգամ ամենահեռավոր ծայրերից, գալիս էին մեր նման ինքնակամ բրիգադներ: Մեքենաների քանակին հաշիվ չկար: Ոչինչ չէր շարժվում: Մարդիկ մեքենաները թողնում էին փողոցի վրա և ոտքով գնում:...

Անցավ մի քանի շաբաթ: Ամանորից առաջ մեր թատրոնը կրկին վերադարձավ Լենինական: Որոշել էինք տուժած երեխաների համար ամանորյա հանդես կազմակերպել և նվերներ տալ: Ավտոբուսը կանգնեցրեցինք հենց առաջին փոքր փողոցի վրա, դրեցինք տոնածառը, ինչ-որ կերպ այն զարդարեցինք: Շատ շուտով բազմաթիվ երեխաներ հավաքվեցին հարևան փողոցներից: Ես Ձմեռ պապն էի, և առաջինը  դուրս եկա հանդիսատեսի մոտ: Նվեր ստացած երեխայի ոտանավոր արտասանելու առաջարկն ապացուցեց, որ մենք չէինք սխալվել և երեխաներն իրոք տոնի կարիք ունեին: Նրանք շրջան կազմեցին, երգեցին, ոտանավորներ արտասանեցին: Ես սկսեցի նվերներ բաժանել, և հետո երեխաները սկսեցին խնդրանքներով դիմել Ձմեռ պապիկին. մեկը խնդրում էր, որ իր մայրիկին վերադարձնեի, մյուսը՝ հայրիկին, մեկ ուրիշը՝ եղբորը: Չգիտեմ, թե ինչպես եմ դրան դիմացել: Ես իմ տեսակով սենտիմենտալ չեմ, սակայն այնքան, որքան այդ օրն եմ լաց եղել, Աստված տա ոչ մեկի կյանքոիմ չլինի: Դա սարսափելի էր...

Today's most read news !
  • Ինչպես Սոս Ջանիբեկյանը Գոռ Բարսեղյանի քթի տակից տարավ ընկերուհուն և նրան ԿՈՏՈՇԱՎՈՐ դարձրեց
  • Երբեք չեմ դադարի սիրել… Անահիտ Կիրակոսյանը` ճակատագրական որոշման, ամենամեծ հիասթափության մասին և ոչ միայն
  • Գնելի եւ Աննայի թաիլանդական հանգիստը
  • Շուշան Երիցյանը պատասխանում է աղանդավորական լինելու լուրերին
  • Որտեղ և ինչ պայմաններում է ապրում Լիլի Հովերը
  • Դավթաշենում հարբած վարորդը «Մերսեդեսով» վրաերթի է ենթարկել երիտասարդ հայտնի երաժիշտներին, որոնցից մեկը մահացել է
  • Քիմ Քարդաշյանը, Քայլի Ջեններն ու Քենդալ Ջենները՝ «Օուշենի ութ ընկերուհիները» ֆիլմի նկարահանումներին
  • Սերժ Սարգսյանի անվստահությունը ՀՀԿ-ին
Comments

Name: