Մայրս, չհասած դպրոց, տեսնում է այն մասնաշենքը, որտեղ ես դասի պիտի լինեի ու տեսնելով այն գետնին հավասարված` ծնկները ծալվում են. Անի Պետրոսյան

Life.panorama.am-ի հետ զրույցում 1988-ի երկրաշարժի հիշողություններով 28 տարի անց կիսվում է գյումրեցի դերասանուհի Անի Պետրոսյանը:
 
«Դժվար է խոսել այս մասին, որովհետև հիշում եմ իմ մանկության հեքիաթային քաղաքը, որը մի վարկյանում վերածվեց ավերակների... Բոլորիս կյանքը ուրիշ հունով սկսեց ընթանալ... Ճակատագրեր խեղվեցին և ճակատագրեր փոխվեցին...Ես 7 տարեկան էի, եղբայրս 6. ես դպրոցում էի, նա` մանկապարտեզում, մայրս և հայրս` տանը։ Երբ երկրաշարժը սկսել է, բոլոր հարազատներս վազել են դեպի իմ դպրոց, որովհետեվ բարձրահարկը իմ դպրոցն էր, իսկ եղբորս մանկապարտեզը մի հարկանի..Մայրս, պապս, քեռիներս... Մայրս, չհասած դպրոց, տեսնում է այն մասնաշենքը, որտեղ ես դասի պիտի լինեի ու տեսնելով այն գետնին հավասարված` ծնկները ծալվում են... Դասի ենք նստած, հանդեսի ենք պատրաստվում...Ամեն ինչ սկսեց շարժվել, փոքր էինք, չգիտեինք` դա ինչ է. Երկրաշարժից 10 րոպե առաջ դասարանի դուռը բացվեց, երգի դասատուն ասաց, որ տիկին Գալոյանը (իմ դասղեկը, իմ կարմրամազ Գալոյանը, ով ինձ փրկեց), մեզ ուշացնում է երգի դասից, նա ևս 10 րոպե խնդրեց...10 րոպե չանցած սկսվեց… հետո հիշում եմ, թե ինպես մեզ մի կերպ դուրս հանեց դպրոցից ու տանելով դիմացի այգի, բոլորիս հավաքել մի գունդ էր սարքել ու իր մարմնով փակել էր մեզ... մինչ վերջին երեխաի ծնողի գալը սպասել է, չնայած նա էլ երեխա ու հարազատ ուներ ու չգիտեր, թե նրանք ո՞ւր են. Գնայինք երգի դասի՝ նոր մասնաշենք, հիմա չէինք լինի...
 
Եղբորս մանկապարտեզը. Մինչ ինձ էին մերոնք գալիս փրկելու, եղբայրս մնացել էր փլատակների տակ, օգնել էր մի քանի հոգու պատուհանից դուրս թռչել ու ինքը չեր հասցրել...ձեռքը մնացել էր փլատակների տակ...հայրս է փրկել...
 
Փառք Աստծո ամենամտերիմ հարազատներս ողջ են մնացել...
 
28 տարի է անցել...Մանկությանս հեքիաթային քաղաքը չկա, մարդիկ էլ են փոխվել.... Տխրում եմ, շատ եմ տխրում, աղետը իր դաջվածքը թողեց քաղաքի ու մարդկանց վրա, բայց նաև հավատում եմ, որ այնտեղ ապրող ուժեղ, խելացի ու լուսավոր  երիտասարդ սերունդը մի օր ոտքի կկանգնի ու իր հետ մեկտեղ ոտքի կկանգնի նաև Գյումրին...»։
Today's most read news !
  • Սիրուշոն 12-րդ անգամ ճանաչվել է լավագույն երգչուհի
  • Քիմ Քարդաշյանն Instagram-ում ցուցադրում է մարզված մարմինը
  • Ինձ համար իսկապես անսպասելի էր այս միցանակը. Տաթեւ Հովակիմյանը՝ «Արտավազդ 2017»-ում «Լավագույն երիտասարդ դերասանուհի» կոչման մասին
  • Անաստասիա Բրուխտին՝ Սուպեր Սաքոյի հետ զուգերգի և հայկական արմատների մասին
  • Կարեն Բաբաջանյանը՝ երկրից ընդմիշտ հեռանալու մտքերի մասին
  • Պատկերը ապրիլի 2-ից հետո
  • Ռազմական ինստիտուտի 2 կուրսանտ դանակով հարձակվել են տաքսու վարորդի վրա, թալանել են ու խլել մեքենան
  • Քենդալ Ջենները Love պարբերականի համար նկարահանվել է Մերիլին Մոնրոյի կերպարով
Comments

Name: