Ռիչարդ Մադլենյանին ու Տաթև Սարգսյանին կապում են միայն ստեղծագործական հարաբերությունները

Սերիալներից հայտնի դերասանուհի Տաթև Սարգսյանը վերջերս հաճախակի է լուսանկարներ հրապարակում երգահան Ռիչարդ Մադլենյանի հետ: Լուսանկարները առիթ հանդիսացան կարծել, որ Տաթևի ու Ռիչարդի միջև սիրային հարաբերություններ են: Պարզելու համար՝ ինչն ինչոց է, BlogNerws.am-ը զրուցել է դերասանուհու հետ և որոշ հարցեր հղել նրան:

«Իմ վերջին լուսանկարները շատերի համար առիթ դարձան՝ կարծելու, որ իմ ու Ռիչարդի միջև ինչ-որ բան է տեղի ունենում: Սակայն պիտի ասեմ, որ այդ կապը զուտ ստեղծագործական է: Ես և Ռիչարդը համատեղ երգ ենք ստեղծել, որն արդեն գտել է իր կատարողին, սակայն անուններ տալ չեմ կարող, երգի կատարողը անձամբ մոտ 20 օրից կհայտարարի երգի մասին»,- մեզ հետ զրույցում նշեց դերասանուհին:

Հավանաբար խոսքը այն նույն երգի մասին է, որը Ռիչարդ Մադլենյանն ու սերիալային դերասանուհի Տաթև Սարգսյանը ստեղծել էին մոտ երկու տարի առաջ, բայց այդպես էլ չգտնվեց որևէ մի կատարող, ով կցանկանար գնել երգը: Այն ժամանակ Ռիչարդ Մադլենյանն ասել էր. «Շատ սիրուն երգ է, բայց քանի որ մեր շոու բիզնեսի կանոնները հիմա փոխված են, դա ոչ մեկին չի հետաքրքրում որպես ստեղծագործություն։ Գուցե ինչ-որ ժամանակ մեկին հետաքրքրի։ Լավ ստեղծագործություն է, երևի մի օր կգտնի իր տիրոջը»:

Փաստորեն՝ այդ ժամանակը եկել է:

Today's most read news !
  • Արմենչիկ.«Երեխաներս ժամանակի ընթացքում կսովորեն դրան»
  • Լիլիթ Մուրադյանի նոր լուսանկարը դստեր հետ եւ էմոցիոնալ գրառումը
  • «OutDance»՝ նոր սիթքոմ «Շանթ»-ի եթերում
  • «Շատ կկարոտեմ». Գայանե Ավետիսյանը պատմել է՝ ինչու այլևս չի նկարահանվելու «Դոմինո»-ում
  • «Հուսամ, լավ արձագանքներ կլսեմ». Արտյոմ Մարկոսյանը նորություն ունի
  • Ինչպես է անցել Դիանա Շատվերյանի ծննդյան խնջույքը
  • Եթե ինձ ձայն չտաք, մեկ է՝ լցնելով իմ ուզած թիվը կգրանցեմ, ավելի լավ է ընտրեք. Շմայսի քարոզարշավը
  • Քոչարյանը նոր պլաններ է մշակում. ինչպես թեժացնել իրավիճակը և ներքաշել Ծառուկյանին
Comments
Loading...