Latest 10 episodes

Լիկա Սալմանյանը պատմել է, թե ում հետ և որտեղ է դիմավորելու Ամանորը


Ամանորին հաշված օրեր են մնացել, տոնական տրամադրությունը տիրում է ամենուր, բայց յուրաքանչյուրն իր ավանդույթներով եւ տարբերակներով է նախապատրաստվում տոներին: Life.panorama.am-ը նախատոնական զրույց է ունեցել դերասանուհի Լիկա Սալմանյանի հետ ու տեղեկացել ոչ միայն նրա տոնական հետաքրքրությունների, այլեւ 2017-ից սպասելիքների մասին:

Լիկա, արդեն իսկ ամեն քայլափոխի տոնական տրամադրություն է տիրում, հետաքրքիրէ` դո՞ւք էլ եք արդեն պատրաստվում տոներին:

- Սիրում եմ նախատոնական եռուզեռը, սակայն դեռ չեմ հասցրել պատրաստվել, քանի որ աշխատանքային գրաֆիկս շատ խիտ է:

Մեզնից թերեւս յուրաքանչյուրը ունի ավանդույթներ, որոնք չենք խախտում ամեն տարի,Ձեր ընտանիքում կա՞ն նման ավանդույթներ:

- Ամանորի հետ կապված ավանդույթը թերեւս ողջ ընտանիքով տանը լինելն է: Մենք մեր տան բոլոր անդամներով պարտադիր Նոր տավա գիշերը միասին ենք տոնում, ընդ որում ժամը 12:00-ին պարտադիր տանն ենք լինում: Ամեն դեպքում միշտ այդպես է եղել:

Արդեն իսկ ծրագրեր ունե՞ք, թե ինչպես եք անցկացնելու տոնական օրերը: Ում հետ ու ինչմիջավայրում:

- Ինչպես նշեցի` Նոր տարվա գիշերը կանցկացնեմ տանը` ընտանիքիս հետ միասին, սակայն հետո նախատեսում եմ անցկացնել երկրից դուրս, սակայն վայրի հարցում դեռեւս երկմտում եմ, հստակ չեմ որոշել:

Լիկա, տոների ամենահաճելի մասը թերեւս նվերներն են. ի՞նչ նվերներ եք սիրումստանալ ու նվիրել, նաեւ ո՞ւմ նվերի հարցում եք ամենաշատը անհանգստանում:

- Նվերն ինքն իրենով արդեն իսկ հաճելի երեւույթ է, ու կարեւոր չէ` ներսում ինչ է: Սիրում եմ եւ ստանալ, եւ նվիրել: Հատուկ չնշեմ, թե ում նվերի հարցում եմ շատ երկմտում, քանի որ այն մարդկանց, ում համար նվեր եմ պատրաստում, տրամադրվում եմ ողջ սրտով: Ի դեպ` սիրում եմ մարդկանց իրենց համար պետքական նվերներ ընտրել:

Հավատո՞ւմ եք Նոր տարվա կախարդական գիշերվա երազանքին: 

- Բազմիցս եմ նշել, որ երազկոտ չեմ. տարօրինակ է, բայց փաստ: Նոր տարվա գիշերը հատուկ որեւէ բան չեմ երազում, ավելի շատ սիրելիներիս եւ ինձ հարազատ մարդկանց հետ կապված մտորումներ եմ ունենում, որոնք չգիտեմ ինչպես կոչել` գուցե նպատակ, աղոթք, միտք, բայց ոչ երազանք:

 Երազանքից զատ, ի՞նչ եք ուզում 2017-ից, ընդ որում, ոչ միայն աշխատանքային, այլեւանձնական կյանքի համար:

- Ինչպես յուրաքանչյուր աղջիկ, ես էլ ցանկանում եմ միշտ սիրել ու լինել սիրված, քանի որ դա է իսկական երջանկության գաղտնիքը: Երբ ներսումդ հանգստություն է տիրում, աշխատանքն էլ հաճույք է դառնում: Բոլորին ցանկանում եմ ներքին խաղաղություն, անսպառ սեր ու շատ-շատ երջանիկ պահեր: Ի դեպ` գալիք տարում աշխատանքի հետ կապված նորություններ կլինեն, քանի որ սկսել եմ աշխատել ինձ համար շատ սիրելի դիմահարդարման ոլորտում:

Today's most read news !
  • Ունեցա այն, ինչի մասին երազում էի. Լուսին Վարդանյան
  • Դերասան Ալեքսանդր Բաբասյանը հերթական անգամ քննադատությունների թիրախում է հայտնվել
  • Ես ուրախ եմ, որ չկա թուլություն ուժեղ սեռի հանդեպ. Գևորգ Գրիգորյան
  • Սիրուշոյի նոր լուսանկարները
  • 1991թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Էջմիածնում անփորձ վարձու մարդասպանը չի կարողացել սպանել զոհին, իրերի բերմամբ ինքնասպան է եղել
  • Երկրպագուներն ամբողջ աշխարհից շնորհավորել են Մխիթարյանին
  • Լեոնիդ Ագուտինը և «Էսպերանտո» խումբը հանդես կգան Երևանում
  • Կրասնոդարում վթարի է ենթարկվել Երևան-Սանկտ Պետերբուրգ միկրոավտոբուսը. հայտնի են տուժածների անունները
Comments

Name: